AM RU EN

ԼՈՒՐԵՐ

15.12.2021թ.  Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (ՀՕԿ) ընդունել է  Արկտիկայում  ջերմաստիճանի նոր ռեկորդի փաստը, որը գրանցվել է Ռուսաստանի Վերխոյանսկ քաղաքում՝

 

 

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (ՀՕԿ) ընդունել է  Արկտիկայում  ջերմաստիճանի նոր ռեկորդի փաստը, որը գրանցվել է Ռուսաստանի Վերխոյանսկ քաղաքում՝ 38°C:

Ավելին

08.12.2021թ.  Դաշտային-գործնական դասընթացներ՝ Հրազդանի անտառտնտեսությունում և հարակից անտառային տարածքներում

 

2021 թվականի դեկտեմբերի 7-ին «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները Երևանի Պետական Համալսարանի «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության 4-րդ կուրսի և մագիստրատուրայի ուսանողների համար «Հողային և անտառային ռեսուրսների կադաստր և մոնիթորինգ» առարկայի շրջանակներում իրականացրել են դաշտային-գործնական դասընթացներ՝ Հրազդանի անտառտնտեսությունում և հարակից անտառային տարածքներում:

Ավելին

02.12.2021թ.  Ամեն տարի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունն անցկացնում է օրացույցի համար նախատեսված լուսանկարների մրցույթ: 2022 թվականի օրացույցի մրցույթի հաղթողներն արդեն հայտնի են:

 

Ամեն տարի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունն անցկացնում է օրացույցի համար նախատեսված լուսանկարների մրցույթ:

2022 թվականի օրացույցի մրցույթի հաղթողներն արդեն հայտնի են:

Ավելին

01.12.2021թ.  Դեկտեմբերի 1-գործակարգավարական խորհրդակցություն ՊՈԱԿ-ում

 

 

Դեկտեմբերի 1-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում կայացավ հերթական ընդլայնված գործակարգավարական խորհրդակցությունը, որին մասնակցում էին նաև մասնագիտական ծառայությունների պետերը:

Ավելին

29.11.2021թ. Ողջի գետի ջրի որակը. հոկտեմբեր


Քաջարանից 1.7 կմ վերև գնահատվել է «լավ» որակ
Քաջարանից 1.8 կմ ներքև գնահատվել է «վատ» որակ
Կապանից 0.8 կմ վերև գնահատվել է «միջակ» որակ
Կապանի օդանավակայանից 0.5 կմ ներքև գնահատվել է «վատ» որակ:

Ավելին

29.11.2021թ  .SYMET-14

 Նոյեմբերի 22-25-ն առցանց ձևաչափով կայացավ ՀՕԿ Կրթության և վերապատրաստման 14-րդ սիմպոզիումը (SYMET-14), որին մասնակցում էր նաև ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի գիտատեխնիկական համագործակցության և կարողությունների զարգացման բաժնի պետ Ն․ Ստեփանյանը։

Ավելին

29.11.2021թ. Արարատյան դաշտի և դրա նախալեռնային գոտու խիտ մառախուղը պայմանավորված է հարավային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ։

Արդեն երրորդ օրն է ինչ Արարատյան դաշտում և դրա նախալեռնային գոտում խիտ մառախուղ է։ Այս երևույթը պայմանավորված է հարավային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ:

Ավելին

26.11.2021թ.  «Ազգային ջրային համագործակցություն» գիտական, էկոլոգիական ՀԿ-ն, որն իրականացնում է ծրագրեր ուղղված ջրային ռեսուրսների արդյունավետ և համապարփակ կառավարմանը, կլիմայի փոփոխության հարմարվողականությանը և համայնքների կայուն զարգացմանը մշակել է ռազմավարություն:

«Ազգային ջրային համագործակցություն» գիտական, էկոլոգիական ՀԿ-ն, որն իրականացնում է ծրագրեր ուղղված ջրային ռեսուրսների արդյունավետ և համապարփակ կառավարմանը, կլիմայի փոփոխության հարմարվողականությանը և համայնքների կայուն զարգացմանը մշակել է ռազմավարություն: Դրա նպատակն է երիտասարդներին ներգրավել ջրի վերաբերյալ որոշումների կայացմանը:

Ավելին

26.11.2021թ.  Նոյեմբերի 24-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը և Գիտատեխնիկական համագործակցության և կարողությունների զարգացման բաժնի գլխավոր մասնագետ Լիլիթ Փանոսյանը մասնակցել են «ԵՄ Հորիզոն Եվրոպա ծրագրի և EURAXESS Հայաստան պորտալի շնորհանդես – միջոցառմանը»։

«Հորիզոն Եվրոպան» աջակցում է է հետազոտողներին և նորարարներին իրենց գաղափարների զարգացման և կյանքի կոչման գործում: «Հորիզոն Եվրոպան» հաջորդում է «Հորիզոն 2020»-ին, որը ԵՄ Հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիր էր 2014 -2020 թվականների համար։

Ավելին

26.11.2021թ.  Հրապարակվել է ԱՄՆ ՄԶԳ-ի «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» ծրագրի (ԳԱՏՕ) կողմից մշակված «Գետի ինքնամաքրման կարողության գնահատման մեթոդաբանությունը»:

Մեթոդաբանության համաձայն ինքնամաքրման գործակիցը կախված է հիդրոքիմիական, հիդրոկենսաբանական և հիդրոմորֆոլոգիական բաղադրիչներից։ Գետերի ինքնամաքրման ընդունակության որոշման համար որպես պիլոտային գետավազան ընտրվել է Քասախի գետավազանը։ Հիդրոքիմիական ուսումնասիրության նպատակով Քասախ, Գեղարոտ, Հալվար գետերից վերցվել է ջրի 8 փորձանմուշ:

Ավելին

25.11.2021թ.  Նոյեմբերի 23-ին և 24-ին տեղի ունեցավ «Բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման միասնական տարածաշրջանային համակարգ Ասիայի և Աֆրիկայի տարածաշրջանի համար» (RIMES) ծրագրի հերթական` 13-րդ աշխատանքային հանդիպումը՝ առցանց ձևաչափով։

Նստաշրջանի ընթացքում ներկայացվեցին RIMES-ի կողմից 2020-2021թթ․ իրականացված, ինչպես նաև իրականացման փուլում գտնվող  ծրագրերը: Այնուհետև քննարկվեցին հաջորդ տասնամյակում (2021-2030) նախատեսված RIMES-ի  գործունեության տեսլականը և ներկայացվեցին բնական աղետներին պատրաստվածության, դրանց արձագանքման և մեղմման լավագույն փորձերը:

Ավելին

23.11.2021թ.  Հանկարծահաս հեղեղումների կառավարման համակարգ. Տեսլական 2030

Ավելին

22.11.2021թ.  ՇՄՆ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի Օրհուս կենտրոնը նոյեմբերի 19-ին առցանց դասընթացներ անցկացրեց Վանաձորի և Հարթագյուղի դպրոցների աշակերտների համար

Ավելին

22.11.2021թ.  Նոյեմբերի 22-ին տեղի ունեցավ ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի հետ համատեղ իրականացվող «Ներուժի ստեղծում՝ Հայաստանում սնդիկի հավելիչներով արտադրանքի շրջանառությունից փուլային դուրսբերմանն աջակցելու համար» ծրագրի եզրափակիչ աշխատաժողովը:

Ավելին

19.11.2021թ.  Այսօր առցանց ձևաչափով մեկնարկել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) տարածաշրջանային ասոցիացիայի 18-րդ նիստի երկրորդ հատվածի (RA VI-18 phase 2) աշխատանքները։

Ավելին