AM RU EN

ԼՈՒՐԵՐ

10.11.2021թ. ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՞Ն

Այսօր երեկոյան ժամերին և նոյեմբերի 11-ին Սկանդինավիայի շրջաններից արկտիկական ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված` հանրապետության տարածքի մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան տեսքով։

Ավելին

10.11.2021թ.Նոյեմբերի 9-ին տեղի ունեցավ հանդիպում ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների և «Գեովայբ» կազմակերպության ներկայացուցիչներ Պակրատ Պալապանեանի և Էրիկ Գյուլազյանի միջև։

Ավելին

10.11.2021թ.  Մեկ միլիարդ մարդ կկանգնի ջերմային սթրեսի վտանգի առաջ 2°C բարձրացման պատճառով

Ըստ #COP26 -ում հրապարակված Մեծ Բրիտանիայի օդերևութաբանական կենտրոնի կողմից կատարված նոր ուսումնասիրությունների՝ ամբողջ աշխարհի բոլոր տարածաշրջաններում ծայրահեղ ջերմային սթրեսից (ջերմության և խոնավության պոտենցիալ մահացու համակցությունից) տուժած մարդկանց թիվը կարող է աճել մոտ 15 անգամ, եթե աշխարհում ջերմաստիճանը գերազանցի նախաարդյունաբերական մակարդակին 2°C -ով։
 

Ավելին

08.11.2021թ.  Գիտական կլիմայական տեղեկատվություն «Կլիմայական; գործողությունների համար

Գիտության նվաճումները ընդլայնում են մեր հնարավորությունները ոչ միայն եղանակի, այլ նաև ապագա կլիմայի կանխատեսման առումով, հնարավորություն ընձեռնելով նախապատրաստվել վաղվա օրվան` որոշումներ կայացնողներին, կազմակերպություններին և հանրությանը` կլիմայական ռիսկերը կառավարելու համար կլիմայական տեղեկատվություն տրամադրելու միջոցով: 
 

Ավելին

05.11.2021թ.  Հրապարակվել է 2021 թվականի գլոբալ ածխածնի բյուջեի վերաբերյալ զեկույց

#COP26-ում գլոբալ ածխածնի նախագծի կողմից հրապարակվել է 2021 թվականի գլոբալ ածխածնի բյուջեի վերաբերյալ զեկույց, որը հանդիսանում է ՀՕԿ-ի տարեկան հաշվետվության (#UnitedinScience խորագրով) համահեղինակներից մեկը:
 

Ավելին

05.11.2021թ.  Գլազգոյում ընթանում է կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովը

Գլազգոյում ընթանում է կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովը: Մոտ երեք տասնամյակ է, ինչ ՄԱԿ-ը համախմբում է երկրագնդի գրեթե բոլոր երկրներին կլիմայական գլոբալ գագաթնաժողովներում, այսպես կոչված «Կողմերի համաժողովներում» (Conference of the Parties (COP)):
 

Ավելին

04.11.2021թ.  ՀՕԿ-ը հաստատել է հիդրոլոգիայի համար նոր տեսլական, ռազմավարություն և զուգորդող գործողությունների ծրագիր

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը հաստատել է հիդրոլոգիայի համար նոր տեսլական, ռազմավարություն և զուգորդող գործողությունների ծրագիր։ Համաշխարհային օդերևութաբանական կոնգրեսը հավանություն է տվել Ջրային ռեսուրսների մասին հռչակագրին՝ ներառյալ Ջրի և կլիմայի կոալիցիային, արագացնելու ԿԶՆ 6 իրագործումը, և հաստատել հիդրոլոգիայի համար նոր տեսլական, ռազմավարություն և զուգորդող գործողությունների ծրագիր։
 

Ավելին

04.11.2021թ.  Կլիմայի փոփոխությունը խորացնում է սակավաջրություն

Կլիմայի փոփոխությունը խորացնում է ինչպես սակավաջրությունը, այնպես էլ ջրի որակը, քանի որ ջերմաստիճանի բարձրացումը խաթարում է տեղումների ռեժիմը և ջրի շրջապտույտը:
 

Ավելին

02.11.2021թ.  Օդալուսանկարահանում «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Երևանի տեղամասի Երևանի անտառպետությունում

ՇՄՆ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվել է «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Երևանի տեղամասի Երևանի անտառպետությունում հոկտեմբերի 19-ին հրդեհված տարածքի օդալուսանկարահանումը՝ ԱԹՍ-ով։
 

Ավելին

26.10.2021թ.  ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն

Ինչպես և կանխատեսվել էր երեկ երեկոյան ժամերն և գիշերը հանրապետության մի շարք շրջաններում դիտվել է ձյուն։ Ձյան տեսքով տեղումներ են դիտվել Շիրակում, Լոռիի և Տավուշի նախալեռներում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում, Վայոց ձորի լեռնային շրջաններում, Սյունիքի լեռնային և նախալեռնային շրջաններում։
 

Ավելին

25.10.2021թ.  ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն

Այսօր երեկոյան ժամերին և առաջիկա գիշերը Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Վայոց ձորի լեռնային շրջաններում, Սյունիքի լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում է ձյուն։ Վարորդներին կոչ ենք անում նշված շրջաններ երթևեկել ձմեռային անվադողերով։
 

Ավելին

21.10.2021թ.  Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության արտահերթ կոնգրեսը հաստատել է Գլոբալ բազային դիտարկումների նոր ցանցը (GBON)

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության արտահերթ կոնգրեսը հաստատել է Գլոբալ բազային դիտարկումների նոր ցանցը (GBON): Այն զգալիորեն կբարելավի կլիմայի և եղանակի կանխատեսման մեջ կարևոր նշանակություն ունեցող գետնամերձ դիտարկումների արդյունքում ստացված տվյալների հասանելիությունը և փոխանակումը։
 

Ավելին

21.10.2021թ.  Հանդիպում ՇՄՆ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ում «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» ծրագրի շրջանակում

Հոկտեմբերի 20-ին ՇՄՆ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Լևոն Ազիզյանն ընդունել է «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագրի շրջանակում իրականացված հաքաթոնի 3-րդ կարգի մրցանակին արժանացած ՊՈԱԿ-ի աշխատակիցներ Ռուզաննա Ավդալյանին, Գոռ Խաչատրյանին և ՀՀ ԿԳՄՍՆ Գիտական կոմիտեի կողմից հայտարարված Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված թեմայի ղեկավար, ՊՈԱԿ-ի աշխատակից Վարդուհի Մարգարյանին:Լևոն Ազիզյանը շնորհավորեց աշխատակիցներին նվաճումների առթիվ և մաղթեց նոր հաջողություններ:
 

Ավելին

18.10.2021թ.  Ծառատունկ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Ջրվեժ» անտառպարկում

Հոկտեմբերի 16-ին Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Ջրվեժ» անտառպարկում ամառային հրդեհների արդյունքում այրված մոտ 7 հեկտար տարածքում ծառատունկ իրականացվեց։
 

Ավելին

15.10.2021թ.  Կլիմայի և աղետներին դիմակայունության գերազանցության կենտրոնի ստեղծման մեկնարկը

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը և ՄԱԿ -ի Աղետների ռիսկերի նվազեցման գրասենյակը հոկտեմբերի 13-ին նշել են Աղետների ռիսկերի նվազեցման միջազգային օրը՝ ազդարարելով Կլիմայի և աղետներին դիմակայունության գերազանցության կենտրոնի ստեղծման մեկնարկը:
 

Ավելին