http://meteomonitoring.am/public/admin/ckfinder/userfiles/files/hox/hoxayin-cackuyt09-03-2022.PNG
Հողային ծածկույթի աղտոտման աղբյուրներ կարող են հանդիսանալ՝
• մետաղաձուլական գործարանները,
• արդյունաբերական և կենցաղային թափոնները,
• գյուղատնտեսությունը,
• տրանսպորտը և այլն:
Մարդու գործունեության արդյունքում միջավայր թափանցած ծանր մետաղների մեծ մասը կուտակվում է հողում: Այնուհետև դրանց մի մասը անցնելով ջրային միջավայր, կլանվում է բույսերի կողմից և հայտնվում սննդային շղթայում: Հողի արդյունաբերական աղտոտման հիմնական աղբյուրներն են մետաղաձուլական գործարանների և արդյունաբերական այլ ձեռնարկությունների թափոնները: Նման աղտոտումները կարող են առաջացնել հողի աղտոտվածություն ծանր մետաղներով (պղինձ, ցինկ, արսեն, կապար, մոլիբդեն, մանգան, նիկել, կադմիում, քրոմ և այլն) և ցիանական միացություններով:
Հողերի որակի գհահատումն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի հունվարի 25-ի N 01-Ն հրամանի համաձայն:
2021 թվականի 4-րդ եռամսյակում հողային ծածկույթի՝ ծանր մետաղներով աղտոտվա¬ծության ուսումնասիրման համար դիտարկումներն իրականացվել են Երևան քաղաքում, Արմավիրի և Շիրակի մարզերում:
Երևան քաղաքում ուսումնասիրված հողերում վանադիումի պարունակությունը գերազանցում է համապատասխան ՍԹԿ-ն՝ 1.4-1.8 անգամ, քրոմի պարունակությունը՝ 13.8-28.8 անգամ, նիկելի պարունակությունը՝ 18.3-25.3 անգամ, պղնձի պարունակությունը՝ 19.0-34.7 անգամ, ցինկի պարունակությունը՝ 4.6-38.7 անգամ, արսենի պարունակությունը՝ 5.5-11.0 անգամ և կապարի պարունակությունը՝ 1.3-12.2 անգամ:
Արմավիրի մարզում ուսումնասիրված հողերում վանադիումի պարունակությունը գերազանցում է համապատասխան ՍԹԿ-ն՝ 1.3-1.5 անգամ, քրոմի պարունակությունը՝ 28.3-86.2 անգամ, նիկելի պարունակությունը՝ 21.3-43.3 անգամ, պղնձի պարունակությունը՝ 10.7-25.3 անգամ, ցինկի պարունակությունը՝ 2.7-6.2 անգամ, արսենի պարունակությունը՝ 6.0-21.5 անգամ և կապարի պարունակությունը՝ 1.1 անգամ:
Շիրակի մարզում ուսումնասիրված հողերում վանադիումի պարունակությունը գերազանցում է համապատասխան ՍԹԿ-ն՝ 1.5-2.5 անգամ, քրոմի պարունակությունը՝ 9.3-54.0 անգամ, նիկելի պարունակությունը՝ 12.5-16.8 անգամ, պղնձի պարունակությունը՝ 7.7-23.7 անգամ, ցինկի պարունակությունը՝ 3.1-6.2 անգամ, արսենի պարունակությունը՝ 4.0-21.0 անգամ և կապարի պարունակությունը՝ 1.7 անգամ: