31.10.2025 2025 թվականի հոկտեմբերի 20-24-ը Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը և տնօրենի խորհրդական Վալենտինա Գրիգորյանը պաշտոնական այցով գտնվել են Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում՝ մասնակցելու «Վաղ նախազգուշացումներ բոլորի համար» (Early Warnings for All – EW4All) նախաձեռնությանը նվիրված բարձր մակարդակի միջոցառմանը, Համաշխարհային օդերևութաբանական կոնգրեսի արտահերթ նստաշրջանին և Գործադիր խորհրդի արտահերթ նստաշրջանին` դիտորդի կարգավիճակով
