AM RU EN

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն․ 27․10 – 02․11․2025թ.   

03/11/2025

Շաբաթվա ընթացքում շարունակվել են գյուղատնտեսական աշխատանքները:         
Առանձին լեռնային շրջաններում կատարվել է հնդավորների, կաղամբի բերքահավաք: 
Աշնանացան ցորենի վեգետացիան ամենուրեք շարունակվել է։
Առանձին լեռնային շրջաններում աշնանացան ցորենը թփակալել է, տեղ-տեղ առաջացել են հանգուցային արմատները, մնացած շրջաններում այն գտնվել է երրորդ տերևի և ծիլերի առաջացման փուլերում։ 
Հովտային շրջաններում կատարվել է առվույտի չորրորդ հունձ, սկսվել է խաղողի վազի այգեթաղի աշխատանքները։