27/10/2025

Շաբաթվա ընթացքում ամենուրեք կատարվել են բերքահավաքի աշխատանքներ։
Առանձին լեռնային շրջաններում, որտեղ աշնանացան ցորենի ցանքը կատարվել էր ավելի վաղ, առաջացել են հանգուցային արմատները, մնացած շրջաններում առաջացել է երրորդ տերևը, նախալեռնային շրջաններում այն գտնվել է ծիլերի փուլում, հովտային շրջաններում դեռ շարունակվել է նախացանքային աշխատանքները, տեղ-տեղ կատարվել է ցանք։
Դաշտերում և այգիներում կատարվել է վեգետացիոն և սնուցող ոռոգում, շարունակվել է տերևների աշնանային գունաթափումը։