http://meteomonitoring.am/public/admin/ckfinder/userfiles/files/station_od/Armenia%20-%20AIR_ditacanc.jpg

AM RU EN

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴ

ԾԾՄԲԻ և ԱԶՈՏԻ ԵՐԿՕՔՍԻԴՆԵՐԻ ԿՈՆՑԵՆՏՐԱՑԻԱՆԵՐԻ
ԲԱՇԽՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՕԴՈՒՄ

(ըստ պասիվ նմուշառիչների տվյալների)

   Ըստ բնակավայրերի ծծմբի և ազոտի երկօքսիդների միջին տարեկան կոնցենտրացիաների բաշխվածությունը օդում (ըստ պասիվ նմուշառիչների տվյալների) դիտելու համար ընտրեք Ձեզ հետաքրքրող տարեթիվը և բնակավայրը, որից հետո սեղմեք "Գնալ" կոճակը։  Ամսեկան քարտեզները դիտելու համար ընտրեք տարիների ընտրությունից տարին, ժամանակահատվածի ընտրությունից՝ "ամսական" տողը,  հաջորդ ընտրությունից հետաքրքրող ամիսը, բնակավայրը և սեղմեք "Գնալ" կոճակը։

Գնալ

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՈՐԱԿ

Մթնոլորտային օդի աղտոտումը կարող է լինել բնական և մարդածին: Աղտոտման հիմնական պատճառներ կարող են հանդիսանալ՝

  • վառելիքի այրումը (էլեկտրաէներգիայի արտադրություն, տրանսպորտ, արդյունաբերություն և տնային տնտեսություններ),
  • արդյունաբերական արտանետումները, լուծիչների օգտագործումը, օրինակ՝ քիմիական և հանքարդյունաբերության ոլորտում,
  • գյուղատնտեսությունը,
  • թափոնների բաց այրումը,
  • բնական աղբյուրների, ներառյալ հրաբխային ժայթքումների, լեռնային փոշու տարածումը, բույսերից ցնդող օրգանական միացությունների արտանետումները և այլն:

Մարդու գործունեության հետևանքով մթնոլորտային օդ կարող են արտանետվել տարատեսակ գազեր և տարբեր չափերի մասնիկներ, որոնք իրենց մեջ պարունակում են ծանր մետաղներ:
Մթնոլորտն աղտոտող նյութերի պարունակությունները որոշելու համար 2022 թվականի փետրվար ամսվա դիտարկումներ կատարվել են Երևան, Գյումրի, Վանաձոր, Ալավերդի, Հրազդան, Արարատ, Ծաղկաձոր, Չարենցավան, Կապան և Քաջարան քաղաքներում: Ընդհանուր առմամբ վերը թվարկված բնակավայրերում գործում է 15 անշարժ՝ ակտիվ նմուշառման դիտակայան, և 214 շարժական՝ պասիվ նմուշառման դիտակետ:

 

 

2021-2022թթ.

Երևանում
մթնոլորտային օդի որակը

2022թ.

Փետրվար

2021թ.

4-րդ եռամսյակ
3-րդ եռամսյակ
2-րդ եռամսյակ
1-ին եռամսյակ

2020թ.

4-րդ եռամսյակ
3-րդ եռամսյակ
2-րդ եռամսյակ
1-ին եռամսյակ


2019թ.

4-րդ եռամսյակ
3-րդ եռամսյակ
2-րդ եռամսյակ
1-ին եռամսյակ

 

Մթնոլորտային օդի որակի 2022թ. փետրվար ամսվա մոնիթորինգի տվյալները տրված են ստորև.

Փոշու փետրվար ամսվա միջին ամսական կոնցենտրացիան գերազանցել է ՍԹԿ-ն Արարատ և Վանաձոր քաղաքներում՝  (համապատասխանաբար 1,1մգ/մ3): Փոշով աղտոտվածություն կարող է առաջանալ արդյունաբերական գործընթացների, տրանսպորտային միջոցների, ճանապարհային փոշու, շինարարության, գյուղատնտեսական և այլ գործողությունների հետևանքով:

Ազոտի երկօքսիդի փետրվար ամսվա միջին ամսական կոնցենտրացիաները չեն գերազանցել համապատասխան ՍԹԿ-ն: Մթնոլորտային օդում ազոտի երկօքսիդի առաջացման գլխավոր աղբյուրն ավտոտրանսպորտն է:

Ծծմբի երկօքսիդի փետրվար ամսվա միջին ամսական կոնցենտրացիաները չեն գերազանցել համապատասխան ՍԹԿ-ն: Ծծմբի երկօքսիդը մթնոլորտային օդում առաջանում է ծծումբ պարունակող վառելիքների այրման, ինչպես նաև արդյունաբերական այլ գործընթացների ժամանակ:

Երևան

Երևան քաղաքում կատարվում են փոշու, ծծմբի երկօքսիդի, ազոտի երկօքսիդի, և գետնամերձ օզոնի դիտարկումներ: Քաղաքում գործում է 45 շարժական դիտակետ և 5 անշարժ դիտակայան:


 

Գյումրի

Գյումրի քաղաքում կատարվում են փոշու, ծծմբի և ազոտի երկօքսիդների դիտարկումներ: Քաղաքում գործում է 1 անշարժ դիտակայան և 24 շարժական դիտակետ:

 

Վանաձոր

Վանաձոր քաղաքում կատարվում են փոշու, ծծմբիերկօքսիդի ևազոտի երկօքսիդի դիտարկումներ: Քաղաքում գործում է 3 անշարժ դիտակայան և 24 շարժական դիտակետ:

 

Ալավերդի

Ալավերդի քաղաքում և հարակից համայնքներում կատարվում են փոշու, ծծմբի երկօքսիդի և ազոտի երկօքսիդի դիտարկումներ: Գործում է 3 անշարժ դիտակայան և 42 շարժական դիտակետ:

 

Հրազդան

Հրազդան քաղաքում կատարվում են փոշու, ծծմբի երկօքսիդի և ազոտի երկօքսիդի դիտարկումներ: Քաղաքում գործում է 1 անշարժ դիտակայան և 17 շարժական դիտակետ:

 

Արարատ

Արարատ քաղաքում կատարվում են փոշու, ծծմբի և ազոտի երկօքսիդների դիտարկումներ: Քաղաքում գործում է 1 անշարժ դիտակայան և 12 շարժական պասիվ նմուշառման դիտակետ:

 

Կապան

Կապան քաղաքի մթնոլորտային օդում կատարվում են ծծմբի և ազոտի երկօքսիդների դիտարկումներ: Կապան քաղաքում գործում է  11 շարժական դիտակետ:

Քաջարան

Քաջարան քաղաքի մթնոլորտային օդումկատարվում են ծծմբի և ազոտի երկօքսիդների դիտարկումներ: Քաջարան քաղաքում գործում է 15շարժական դիտակետ:

Չարենցավան

Չարենցավան քաղաքի մթնոլորտային օդում կատարվում են ծծմբի և ազոտի երկօքսիդների դիտարկումներ: Չարենցավան քաղաքում գործում է 10 շարժական դիտակետ:

Ծաղկաձոր

Ծաղկաձոր քաղաքում կատարվում են փոշու, ծծմբի և ազոտի երկօքսիդների դիտարկումներ: Քաղաքում գործում է 1 անշարժ դիտակայան և 14 շարժական պասիվ նմուշառման դիտակետ: