AM RU EN

Թափոնների առաջացման ցուցանիշների և թափոնների հեռացման վայրերի ուսումնասիրություն

Ի աջակցություն թափոնների գոյացման, վերամշակման ու օգտահանման օբյեկտների և հեռացման վայրերի ռեեստրների ստեղծման, աղբավայրերի ներկա վիճակի ուսումնասիրման, ինչպես նաև այնտեղ կուտակվող աղբի ծավալների վերաբերյալ տեղեկություն հավաքագրելու նպատակով կատարվել են հետազոտություններ.

Գյումրի քաղաք

Գյումրիի քաղաքային աղբավայրը գտնվում է քաղաքից դեպի հյուսիս-արևմուտք: Աղբավայրի հեռավորությունը քաղաքի  ծայրամասից 2 կմ է, իսկ կենտրոնից՝ 7-10կմ։ Քաղաքից աղբը տեղափոխում են հիմնականում բաց ապրանքատար մեքենաներով։   Աղբավայրը գտնվում է 12  հեկտար հարթակային տարածության վրա, որից հետո տեղանքի ռելիեֆը կտրուկ իջնում է 150-200մ  դեպի գյուղատնտեսական նշանակություն ունեցող տարածքներ։
Գյումրիի աղբավայրի հարակից տարածքների հողերի ուսումնասիրության նպատակով վերցվել են փորձանմուշներ աղբավայրի պարագծով (24 հատ) և դեպի քաղաք տանող ճանապարհի եզրերից (2 հատ): Հետազոտված աղբավայրի հողի նմուշներում հայտնաբերված են ՀՔՑՀ իզոմերների կոնցենտրացիաները։ Գյումրիի քաղաքային աղբավայրի դիտակետերի 92%-ում ՀՔՑՀ գումարային կոնցենտրացիան գերազանցում է նորմատիվային արժեքները  1.5-21  անգամ։  Նորմատիվային արժեքների գերազանցումը նկատվում է 6 կետից վերցրած նմուշներում՝ 2.3–13.5 անգամ։ ԴԴՏ-ի իզոմերների և մետաբոլիտների գումարային կոնցենտրացիան հայտնաբերվող Գյումրիի աղբավայրում, տարբերվում է այլ աղբավայրերի նման արդյունքներից, որտեղ երբեմն հայտնաբերվում էին ավելի բարձր կոնցենտրացիաներ գերազանցող նույնիսկ նորմատիվային արժեքներ մինչև 10 անգամ։ Գյումրիի քաղաքային աղբավայրի հողերում հայտնաբերված են ալդրինի, դիլդրինի, էնդրինի բարձր կոնցենտրացիաներ, որոնք 37-151 անգամ գերազանցում են հաստատված նորմերը։ 
Պեստիցիդային բնույթի ԿՕԱ-ների խնդիրները, թեպետ հանդիսանում են  արդիական, սակայն վտանգավորության աստիճանով զիջում են  պոլիքլորացված բիֆենիլներին (ՊՔԲ)։  
Ոչդիօքսինանման ՊՔԲ-ների գումարային կոնցենտրացիաները հողի նմուշներում նշանակալից գերակշռում են դիօքսինանման ՊՔԲ-ների գումարային կոնցենտրացիաները։ Եթե դիօքսինանման ՊՔԲ-ների գումարային կոնցենտրացիաները հողի նմուշներում շատ դեպքերում չեն գերազանցում նորմատիվային գումարային արժեքը, ապա ոչ դիօքսինանման ՊՔԲ-ների գումարային կոնցենտրացիաները հողի նմուշներում բոլոր դեպքերում գերազանցում են նորմերը՝ 4.4-264.4 անգամ։ Ոչ դիօքսինանման ՊՔԲ-ների կոնցենտրացիաները հողի նմուշներում անհամեմատ գերազանցում են դիօքսինանման ՊՔԲ-ների կոնցենտրացիաները։ 
Որոշ ոչ դիօքսինանման ՊՔԲ-ների առկայությունը նմուշներում հանդիպում է շատ բարձր հավանականությամբ՝ 77-100%։  Որոշ դիօքսինանման ՊՔԲ-ները հողի նմուշներում  նույնպես հայտնաբերվում են բարձր հավանականությամբ (38.5-81%)։ ՊՔԲ-ների  գումարային նորմատիվը հողում բավականին ցածր է (60մկգ/կգ), իսկ հայտնաբերված գումարային կոնցենտրացիաները աղբավայրերի հողի նմուշներում բավականին բարձր։ Ուսումնասիրված  աղբավայրի հողի որոշ նմուշներում ՊՔԲ-ների գումարային կոնցենտրացիաները գերազանցում են  նորմատիվային արժեքը, այն էլ մինչև 282 անգամ։ 
ԿՕԱ-ների գումարային կոնցենտրացիաների հայտնաբերումը հիմք են ծառայում անվանելու աղբավայրերը «ԿՕԱ-ների հնարավոր տարածման աղբյուր»։ Անցկացրած հետազոտությունների արդյունքների հիման վրա կարելի է  եզրակացնել՝

  • Գյումրիի քաղաքի աղբավայրը հանդիսանում է ԿՕԱ-ների կուտակման և տարածման ակտիվ աղբյուր,
  • Աղբավայրի հողի նմուշներում դիտվում են նորմատիվներից գերազանցող աղտոտիչների կոնցենտրացիաներ, եթե պեստիցիդային բնույթի նյութերի համար աղտոտվածությունը կազմում է 28.38% ընդհանուր աղտոտվածությունից, ապա ՊՔԲ –ների դեպքում այդ թիվը 71.62%,
  • Պեստիցիդային բնույթի ԿՕԱ-ների պրոբլեմները, թեպետ հանդիսանում են դեռ արդիական, սակայն վտանգավորության աստիճանով և ներկա վիճակից ելնելով զիջում են պոլիքլորացված բիֆենիլներին, որոնք ներշնչում են ավելի մեծ անհանգստություն և մտահոգվածություն, որովհետև նրանց առաջացումը բնության մեջ հայտնի է, նկատվում է նրանց քանակային աճը և տարածվածությունը, դրա հետ միասին, ոչ բոլոր դեպքերում է ենթարկվում հսկողության և կարգավորման:

 

Ապարան համայնք

Ապարան համայնքի աղբավայրը գտնվում է Ապարանի վարչական տարածքում, կենտրոնից 3-4 կմ հեռավորության վրա և զբաղեցնում է 5,4 հեկտար տարածք: Ապարան համայնքի բնակչության թիվը կազմում է 30000 մարդ, որոնք առաջացնում են օրական 3-5 տոննա կենցաղային թափոն: Վերոնշյալ աղբավայրում իրենց կենցաղային թափոններն են տեղադրում նաև Սարալանջ, Չքնաղ, Մուլքի, Վարդենիս, Թթու ջուր և Նիգավան համայնքները: Ապարան համայնքի աղբահանությունը իրականացվում է համայնքի կոմունալ ծառայության կողմից, ամենօր, մեկ Մազ աղբատար, մեկ ԿՕ Գազ 33086 Սատկո և երկու վարձու Զիլ ինքնաթափ մակնիշի տեխնիկայի օգնությամբ: Աղբահանության սակագինը մեկ շնչի համար կազմում է 200 դրամ, որը հաջողվում է հավաքել 80%-ով:

 

Արմավիր համայնք

Աղբավայրը գտնվում է քաղաքից 2-4 կմ հեռավորության վրա և զբաղեցնում է 8 հա տարածք: Արմավիր քաղաքի բնակչության թիվը կազմում է 25000 մարդ, որոնք ամսեկան գոյացնում են 3500 մ3 կենցաղային թափոն: Համայնքի աղբահանությունը իրականացվում է Արմավիրի բարեկարգում տնտեսության կողմից, ամեն օր հաճախականությամբ իրենց պատկանող երկու Զիլ ՄՄԶ 555, երկու Տ-40 կցորդիչով, երեք ԿՕ տեխնիկայի օգնությամբ: Աղբահանության սակագինը մեկ շնչի համար կազմում է 100 դրամ, որը հավաքագրվում է մոտ 80%-ով:

 

Գառնի համայնք

Աղբավայրը գտնվում է Գառնի համայնքի վարչական տարածքում, կենտրոնից մոտ 2 կմ հեռավորության վրա և զբաղեցնում է 5000մ2 տարածք: Բացի Գառնի համայնքից աղբավայրում տեղադրվում է նաև Գեղարդ, Գողթ, Գեղադիր, Ողջաբերդ, Հացավան համայնքների կողմից առաջացված կենցաղային թափոնները: Գառնի, Գեղարդ, Գեղադիր, Ողջաբերդ, Հացավան համայնքների աղբահանությունը իրականացվում է «Գառնու աղբահանություն և կանաչապատում» ՀՈԱԿ-ի կողմից, ամեն օր հաճախականությամբ, համայնքին պատկանող մեկ Զիլ ԿՕ և մեկ Գազ 53 ինքնաթափ տեխնիկայի օգնությամբ, իսկ Գողթ համայնքը աղբահանությունը կատարում է ինքնուրույն իրենց համայնքին պատկանող մեկ Զիլ աղբատար տեխնիկայով: Վերոնշյալ բոլոր համայնքների բնակչության թիվը մոտ 15000 մարդ է: Աղբահանության սակագինը մեկ շնչի համար կազմում է 150 դրամ, որը հաջողվում է հավաքագրել 60-70%-ով:

 

Գավառ համայնք

Գավառ քաղաքի աղբավայրը գտնվում է Նորատուսի վարչական տարածքում և զբաղեցնում է 2.5 հա տարածք: Աղբավայրը գործում է Խորհրդային Միության ժամանակներից, երբ կայացվել է հողհատկացման որոշումը աղբավայրի կարգավիճակի մասին: Աղբավայրը գտնվում է քաղաքից 7.5 կմ հեռավորության վրա: Գավառ քաղաքում բնակվում է 11000 մարդ, որոնք տարեկան առաջացնում են 6250 մ3 կենցաղային թափոն: Գավառ քաղաքի աղբավայրում տեղադրվում է նաև Նորատուս, Սարուղան, Գանձակ, Այրեվանք և Ախկալա համայնքների կողմից գոյացվող կենցաղային թափոնները: Գավառ քաղաքի աղբահանությունը իրականացվում է ամենօր՝ Գավառ քաղաքային համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարքում ՀՈԱԿ-ի կողմից երեք հատուկ աղբատար և երեք ինքնաթափ Զիլ մակնիշի տեխնիկայի օգնությամբ: Աղբահանության սակագինը մեկ շնչի համար կազմում է 200 դրամ, որը գանձվում է 70%-ով:

 

Ջրվեժ համայնք

Աղբավայրը գտնվում է Ջրվեժ համայնքի վարչական տարածքում, կենտրոնից 4-5 կմ հեռավորության վրա և զբաղեցնում է 3 հեկտար տարածք, որից օգտագործվում է 2 հեկտարը: Աղբավայրի տարածքը, համաձայն պայմանագրի, տրվել է վարձակալության Անկոլո ՍՊԸ-ին: Ջրվեժ համայնքում բնակվում է մոտ 10000 մարդ, որոնք առաջացնում են օրական 23,4մ3 կենցաղային թափոն: Նույն աղբավայրում իրենց կենցաղային թափոններն են տեղադրում Ձորաղբյուր համայնքը (3000 մարդ 9.3մ3 օրական) և Զովք համայնքը (1000 մարդ 5մ3 օրական): Ջրվեժ, Ձորաղբյուր և Զովք համայնքների աղբահանությունը իրականացվում է «Ջրվեժի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի կողմից, Ջրվեժ համայնքում 2 օրը մեկ հաճախականությամբ, իսկ Ձորաղբյուր և Զովք համայնքներում 3 օրը մեկ հաճախականությամբ, մեկ ՄԿԶ հատուկ աղբատար և հինգ ԶԻԼ ինքնաթափ մակնիշի տեխնիկայի օքնությամբ: Աղբահանության սակագինը մեկ շնչի համար Ջրվեժ համայնքում կազմում է 200 դրամ, իսկ Ձորաղբյուր և Զովք համայնքներում 150 դրամ, որոնք հավաքագրվում էն Ջրվեժ համայնքում 80%-ով, Ձորաղբյուր համայնքում 50%-ով, Զովք համայնքում 95%-ով:

 

Կարբի համայնք

Աղբավայրը գտնվում է Սասունիկ համայնքի վարչական տարածքում, Կարբիից 15կմ հեռավորության վրա և զբաղեցնում է 8 հեկտար տարածք: Աղբավայրի հողհատկացման որոշումը կայացվել է կառավարության կողմից: Աղբավայրը շահագործվում է մասնավոր ընկերության կողմից, և Կարբի համայնքի կողմից գոյացվող կենցաղային թափոնները տեղադրվում են աղբավայրում պայմանագրային հիմունքներով: Կարբի համայնքի բնակչությունը կազմում է 4700 մարդ, որոնք տարեկան առաջացնում են 8700մ3 կենցաղային թափոն: Վերոնշյալ աղբավայրում տեղադրվում է նաև Աշտարակ համայնքի և գյուղերի կողմից առաջացված կենցաղային թափոնները: Կարբի համայնքի աղբահանությունը իրականացվում է համայնքի «Կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի կողմից, շաբաթական 2-4 անգամ, մեկ Զիլ ինքնաթափ տեխնիկայի օգնությամբ: Աղբահանության սակագինը Կարբի համայնքում մեկ շնչի համար կազմում է 200 դրամ, որը հավաքագրվում է 70-80%-ով:

 

Մարտունի համայնք

Աղբավայրի ընդանուր մակերեսը 5.5 հեկտար է բաղկացած է երկու իրար հաջորդող հողատարածքներից և երկուսն էլ ունեն իրենց հողհատկացման որոշումները կառավարության կողմից (2006թ մարտի 26-ի 135Ն և 2006թ հունվարի 19-ի 34Ն): Աղբավայրը գտնվում է քաղաքից 1.5կմ հեռավորության վրա: Մարտունի համայնքի բնակչությունը կազմում է 10000 մարդ, որոնք իրենց հերթին առաջացնում են օրական 25մ3 կենցաղային թափոն, սակայն վերոնշված աղբավայրում տեղադրվում է նաև Գետաշեն (8000 մարդ), Գեղահովիտ (4300 մարդ), Վաղաշեն (3700 մարդ) համայնքների կենցաղային թափոնները: Աղբավայրում ամեն շաբաթ կատարվում են հողածածկման աշխատանքներ համայնքի և վարձու թրթուռավոր տեխնիկայի օգնությամբ, հարկ եղած ժամանակ կատարվում են նաև հակահրդեհային կանխարգելիչ աշխատանքներ ՀՈԱԿ-ին պատկանող ջրցան մեքենայի օգնությամբ: Մարտունի համայնքի աղբահանությունը կատարվում է համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում ՀՈԱԿ-ի կողմից իրենց երկու ինքնաթափ Զիլ, մեկ Կամազ ԿՕ և մեկ Զիլ ԿՕ մակնիշի մեքենաներով: ՀՈԱԿ-ի կողմից սպասարկվող համայնքներում աղբահանության սակագինը մի շնչի համար 150 դրամ է, որը հաջողվում է գանձել մոտ 85%-ով:

 

Մեծամոր համայնք

Աղբավայրը գտնվում է Մեծամորից 5 կմ հեռավորության վրա և զբաղեցնում է 6 հա տարածք: Մեծամոր համայնքում բնակվում է 12000 մարդ, որոնք առաջացնում են ամսեկան 600մ3 կենցաղային թափոն: Մեծամոր համայնքի աղբահանությունը իրականացվում է «Մեծամորի բարեկարգում» ՀՈԱԿ-ի կողմից, 5 օրյա հաճախականությամբ, մեկ Գազ 53 և մեկ Զիլ աղբատար տեխնիկայի օգնությամբ: Համայնքում աղբահանության սակագինը մեկ շնչի համար սահմանված է 200 դրամ, որը հաջողվում է հավաքագրել 60-70%-ով:

 

Սևան քաղաք

Աղբավայրը գտնվում է Չկալովկա համայնքի վարչական տարածքում և զբաղեցնում է 2.5 հեկտար տարածք, աղբավայրի հողհատկացման որոշումը կայացվել է կառավարության կողմից: Աղբավայրը գտնվում է Սևան քաղաքից 15կմ հեռավորության վրա: Սևան քաղաքում բնակվում է մոտ 25000 մարդ, որոնք օրական գոյացնում են 15տ կենցաղային թափոն: Մեզ հայտնեցին, որ վերոնշյալ աղբավայրում տեղադրվում է նաև Ծաղկունք, Դդմաշեն, Չկալովկա, Լճաշեն, Գեղամավան և Վարսեր համայնքների կողմից առաջացված կենցաղային թափոնները: Սևան քաղաքի աղբահանությունը իրականացվում է «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի կողմից, ամեն օր հաճախականությամբ երեք Գազ 53 և երկու Զիլ մակնիշի տեխնիկայի օգնությամբ: Սևան քաղաքի աղբահանության սակագինը մեկ շնչի համար կազմում է 200 դրամ, որը հաջողվում է հավաքել 60-70%-ով:

 

Շենավան համայնք

Համայնքի տարածքում գտնվող աղբավայրը այս պահին չունի հողհատկացման որոշում: Աղբավայրը գտնվում է համայնքից 1-1.5կմ հեռավորության վրա և զբաղեցնում է մոտ 8000մ2 տարածք: Շենավան համայնքում բնակվում է 2000 մարդ, որոնց կողմից գոյացված կենցաղային թափոնների ծավալների վերաբերյալ տեղեկություններ չկան: Վերոնշյալ աղբավայրում իրենց կենցաղային թափոններն են տեղադրում նաև Եղիպատրուշ, Քուչակ, Ջրամբար, Ծաղկաշեն, Հարթավան, Արագած, Վարդենուտ, Արայի համայնքները, որոնց բնակչության թիվը կազմում է 12.500 մարդ: Շենավան համայնքի աղբահանությունը իրականացվում է «Արագածի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի կողմից, շաբաթը 2 անգամ հաճախականությամբ, երկու Զիլ ինքնաթափ, մեկ Գազ 53 և մեկ Սատկո ԿՕ տեխնիկայի օգնությամբ: Աղբահանության սակագինը մեկ շնչի համար կազմում է 100 դրամ, որը հաջողվում է հավաքագրել մոտ 25%-ով:

 

Վարդենիս համայնք

Վարդենիս քաղաքում բնակվում է 16240 մարդ, որոնք տարեկան առաջացնում են 750-1000 տոննա կենցաղային թափոն: Վարդենիս քաղաքի աղբահանությունը իրականացվում է «Վարդենիս քաղաքային համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում ՀՈԱԿ»-ի կողմից, ամեն օրյա հաճախականությամբ մեկ կցորդիչի, մեկ կամազ մակնիշի և երկու Գազ մակնիշի տեխնիկայի օգնությամբ: Աղբահանության սակագինը մեկ ընտանիքի համար կազմում է 400 դրամ, որը հաջողվում է գանձել 30-40%-ով: Տվյալ աղբավայրում Վարդենիս քաղաքից բացի իրենց կենցաղային թափոններն են տեղադրում նաև Գեղամասար, Ակունք, Մասրիկ, և Նորակերտ համայնքները: Վարդենիս քաղաքի աղբավայրը գտնվում է կենտրոնից 4 կմ հեռավորության վրա և զբաղեցնում է 15 հեկտար տարածք: Աղբավայրի հողհատկացման որոշումը կայացվել է 2006 թվականին Կառավարության կողմից:

 

Վանաձոր համայնք

Վանաձոր համայնքի աղբավայրը գտնվում է քաղաքից 10 կմ հեռավորության վրա: Բնակչությունը (80000 մարդ) գոյացնում է մոտ 25000 տոննա աղբ: Վանաձոր համայնքի գոյացված աղբը տեղադրվում է Արջուտ գյուղի հարակից տարածքում: Աղբավայրի հատկացման որոշում չկա: Աղբավայրը չունի պարիսպ, պահակակետ, ջրամատակարարում, էլեկտրամատակարարում: Աղբավայրում կատարվում են հողածածկման աշխատանքներ հարկ եղած ժամանակ՝ վարձու տեխնիկայի կիրառմամբ: Աղբավայրում չեն կատարվում հակահրդեհային կանխարգելիչ միջոցներ, առկա են բազմաթիվ այրման օջախներ, ինչպես նաև նախկինում այրման հետքեր: Փողոցների աղբահանությունն իրականացվում է ամեն օր, սեփական տների հատվածում՝ շաբաթական մեկ անգամ: Վանաձոր համայնքի աղբահանության արժեքը մեկ անձի համար կազմում է 200 դրամ, որը հաջողվում է գանձել մոտ 80-90%-ով:
2019 թվականին թափոնների հետազոտության նպատաով ուսումնասիրվել են Վանաձոր քաղաքի աղբավայրը (Արջուտ գյուղի մոտակայքում): «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայով ՀՀ ստանձնած պարտավորություն-ների կատարմանն աջակցելու նպատակով աղբավայրերին հարող տարածքներում կայուն օրգանաան աղտոտիչների մնացորդային քանակությունները որոշելու համար աղբավայրերի հարակից տարածքներից վերցվել է հողի 26 փորձանմուշ՝ կա-յուն օգանական աղտոտիչների պարունակությունները որոշելու համար: Յուրաքան-չյուր նմուշում որոշվել է 19 քլորօրգանական պեստիցիդներ և 24 պոլիքլորացված բի-ֆենիլներ: Հետազոտված աղբավայրի հարակից հողային ծածկույթում ՀՔՑՀ իզոմերների կոնցենտրացիաները չեն գերազանցում հողում համապատասխան ՍԹԿները: 26 նմուշից 24-ում հայտնաբերվել է ԴԴՏ–ի իզոմերների կոնցենտրացիաներ, որոնցից մեկում դիտվել է գերազանցում ՍԹԿ-ից: Այլ պեստիցիդային ԿՕԱ-ների ազդող նյութերը, ինչպիսիք են հեպտաքլորը, ՀՔԷ-Բ, էնդոսուլֆանի իզոմերները, միրեքսը կա՛մ չեն հայտնաբերվում, կա՛մ հայտնաբերվում են ոչ էական քանակներով։ ՀՔԲ հայտնաբերվում է հողի բոլոր (100%) նմուշներում իսկ ՀՔԷ-Ա դեպքում այդ ցուցանիշը մոտ է 85%, իսկ կոնցենտրացիաները գերազանցում են ՍԹԿ-ները համապատասխանաբար 1.5 և 2.0 անգամ։ Ալդրինի, դիլդրինի, էնդրինի դեպքում ՍԹԿ-ները ցածր են (ալդրին՝ 2.5մկգ/կգ, դիլդրին՝ 0.5 մկգ/կգ, էնդրինը՝ 1մկգ/կգ) և հայտնաբերած կոնցենտրացիաների փոքրիկ թվային արժեքները (համա-պատասխանաբար՝ 5.18 մկգ/կգ, 18.88 մկգ/կգ, 1.51 մկգ/կգ) արդեն իսկ գերազանցում են ՍԹԿ-ները։ Դիօքսինանման ՊՔԲ-ների գումարային կոնցենտրացիաները հողի նմուշներում չեն գերազանցում նորմատիվային գումարային արժեքը (բացառությամբ 2 հողի նմուշների), ոչ դիօքսինանման ՊՔԲ-ների գումարային կոնցենտրացիաները հողի նմուշներում շատ դեպքերում գերազանցում են ՍԹԿ-ն 1.04-50 անգամ։ Ոչ դիօքսինանման ՊՔԲ-ների կոնցենտրացիաները հողի նմուշներում գերազանցում են դիօքսինանման ՊՔԲ-ների կոնցենտրացիաները 8.5-71.7 անգամ։

 

Ճամբարակ համայնք

Ճամբարակ համայնքում գոյացված աղբը տեղադրվում է Ճամբարակ համայնքի հարևան Վահան գյուղի տարածքում, որը գտնվում է Ճամբարակից 3 կմ հեռավորության վրա, և զբաղեցնում է 3 հա տարածք: Ճամբարակ համայնքի բնակչության թիվը կազմում է 6900 մարդ: Աղբավայրը չունի պարսպապատում, պահակակետ, չունի ջրամատակարարում և էլեկտրամատակարարում: Աղբավայրում իրականացվում են հողածածկման աշխատանքներ տարին մեկ անգամ վարձու տեխնիկայի օգնությամբ: Աղբավայրի տարածքում առկա էին բազմաթիվ այրման օջախներ և նախկինում այրման հետքեր, քանի որ չեն իրականացվում հակահրդեհային կանխարգելիչ միջոցներ: Ճամբարակ համայնքի աղբահանությունը իրականացնում է Ճամբարակի քաղաքապետարանը՝ շաբաթական 5 անգամ: Ճամբարակ համայնքի աղբահանության սակագինը մեկ անձի համար կազմում է 100 դրամ:

 

Իջևան քաղաք

Իջևան քաղաքում գոյացող թափոնների ծավալը տարվա կտրվածքով կազմում է 3800 տոննա: Իջևան քաղաքի բնակչության թիվը կազմում է 14700 մարդ: Պետք է նշել, որ տվյալ աղբավայրում տեղադրվում է նաև Իջևան քաղաքի հարակից Ենոքավան, Ակնաղբյուր և Գետահովիտ համայնքներում գոյացված կենցաղային աղբը: Աղբավայրը գտնվում է Իջևան քաղաքից մոտ 4-6 կմ հեռավորության վրա: Աղբավայրի մակերեսը կազմում է 3 հա: Աղբահանությունը իրականացվում է Իջևան քաղաքի կոմունալ բաժնի կողմից: Աղբահանության սակագինը մեկ շնչի համար կազմում է 100 դրամ, որից հաջողվում է գանձել մոտ 90%-ը: Աղբավայրը չունի պարսպապատում, պահակակետ, ջրամատակարարում, հոսանք: Աղբավայրում հայտնաբերվել է բազմաթիվ այրման օջախներ, առկա էին նախկինում այրման բազմաթիվ հետքեր: Աղբավայրում, հարկ եղած ժամանակ, իրականացվում են հակահրդեհային կանխարգելիչ աշխատանքներ։

 

Գյումրի համայնք

Գյումրի համայնքում գոյացված աղբը տեղադրվում է բնակավայրից 2-7 կմ հեռավորության վրա և զբաղեցնում է 12 հա տարածք: Աղբավայրը հատկացվել է Սովետական Միության ժամանակ՝ 1953 թվականին։ Գյումրի համայնքի բնակչության թիվը կազմում է 120000 մարդ: Աղբավայրում տարեկան տեղադրվում է մոտ 11 հազար տոննա աղբ: Աղբավայրը չունի պարսպապատում, պահակակետ, չունի ջրամատակարարում և էլեկտրամատակարարում: Աղբավայրում իրականացվում են հողածածկման աշխատանքներ հարկ եղած ժամանակ՝ վարձու տեխնիկայի օգնությամբ։ Աղբավայրի տարածքում առկա էին բազմաթիվ այրման օջախներ և նախկինում այրման հետքեր: Աղբավայրում չեն իրականացվում հակահրդեհային կանխարգելիչ աշխատանքներ: Գյումրի համայնքի աղբահանությունը իրականացվում է համայնքի կոմունալ բաժնի կողմից՝ իրենց ԳԱԶ 3309 և ռոբոտ աղբատար 10 մեքենաների միջոցով: Գյումրի համայնքի աղբահանության սակագինը մեկ անձի համար կազմում է 100 դրամ, որը հաջողվում է գանձել 70%-ով։

 

Արարատ համայնք

Արարատ համայնքում գոյացված աղբը տեղադրվում է Արարատ համայնքի վարչական տարածքում, որը գտնվում է բնակավայրից 2 կմ հեռավորության վրա և զբաղեցնում է 6.1 հա տարածք, որը բաղկացած է երեք հողակտորից: Աղբվայրը հատկացվել է կառավարության №2416Ն որոշման համաձայն՝ 2005 թվականին: 2016 թվականին աղբավայրի տարածքում իրականացվել է պիլոտային ծրագիր, որի շրջանակներում բարեկարգվել է աղբավայրի տարածքի մի մասը, որը ունի պարիսպ, պահակակետ, ապահովված է ջրամատակարարմամբ և էլեկտրոմատակարարմամբ: Սակայն մինչ օրս աղբը տեղադրվում է աղբավայրի ոչ բարեկարգված հատվածում, որտեղ առկա են բազմաթիվ այրման օջախներ և նախկինում այրման հետքեր: Աղբավայրում տարեկան տեղադրվում է մոտ 2380 տոննա աղբ: Աղբավայրում իրականացվում են հողածածկման աշխատանքներ հարկ եղած ժամանակ՝ վարձու տեխնիկայի օգնությամբ: Աղբավայրում իրականացվում են հակահրդեհային կանխարգելիչ միջոցներ միայն մեծ հրդեհների ժամանակ՝ կոմունալի ջրցան մեքենայի միջոցով: Արարատ համայնքի բնակչության թիվը կազմում է 11800 մարդ: Արարատ համայնքի աղբահանությունն իրականացնում է Արարատ համայնքի կոմունալ բաժինը՝ ամենօրյա հաճախականությամբ։ Արարատ համայնքի աղբահանության սակագինը մեկ անձի համար կազմում է 180 դրամ, որը հաջողվում է գանձել մոտ 80-90 տոկոսով:

 

Չարենցավան համայնք

Չարենցավան համայնքում գոյացված աղբը տեղադրվում է Ալափարս համայնքում, որը գտնվում է Չարենցավանից 5-7 կմ հեռավորության վրա և զբաղեցնում է 3 հա տարածք: Աղբավայրը հատկացվել է Սովետական Միության ժամանակ: Չարենցավան համայնքի բնակչության թիվը կազմում է 17 հազար մարդ: Սակայն Չարենցավանի համայնքի աղբավայրում տեղադրվում է նաև հարակից Արզաքան, Բջնի, Ալափարս, Ֆանտան և Գյումուշ համայնքների առաջացրած աղբը: Աղբավայրում տարեկան տեղադրվում է մոտ 17 հազար մ3 աղբ: Աղբավայրը չունի պարսպապատում, պահակակետ, չունի ջրամատակարարում և էլեկտրամատակա-րարում: Աղբավայրում իրականացվում են հողածածկման աշխատանքներ հարկ եղած ժամանակ՝ «Մաքուր Չարենցավան» ՀՈԱԿ-ի կողմից: Աղբավայրի տարածքում առկա էին բազմաթիվ այրման օջախներ և նախկինում այրման հետքեր: Աղբավայրում չեն իրականացվում հակահրդեհային կանխարգելիչ աշխատանքներ: Չարենցավան համայնքի աղբահանությունը իրականացնում է «ԲԱԼՄԱԿ» ՍՊԸ-ի կողմից՝ շաբաթական երեք անգամ հաճախականությամբ: Քաղաքում տեղադրված է պլաստիկ շշերի հավաքման համար նախատեսված հատուկ տարրաներ: Չարենցավան համայնքի աղբահանության սակագինը մեկ անձի համար կազմում է 200 դրամ, իսկ գյուղերում՝ 150 դրամ, որը հաջողվում է գանձել մոտ 98 տոկոսով:

 

Հրազդան համայնք

Հրազդան համայնքում գոյացված աղբը տեղադրվում է Հրազդան քաղաքի նախկին ցեմենտի գործարանի տարածքում, որը գտնվում է բնակավայրից 5-7 կմ հեռավորության վրա, և զբաղեցնում է 24.2 հա տարածք: Աղբավայրը հատկացվել է կառավարության №50 որոշման համաձայն՝ 21.03.2018 թվականին: Աղբավայրը հանձնվել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի «ԿԿԹԿ» ՍՊԸ-ին շահագործման: Հրազդան համայնքի բնակչության թիվը կազմում է 45-50 հազար մարդ: Սակայն Հրազդան համայնքի աղբավայրում տեղադրվում է նաև հարակից Ծաղկաձոր և Աղավնաձոր համայնքների առաջացրած աղբը (Ծաղկաձոր՝ 2000 մարդ, Աղավնաձոր՝ 1400 մարդ): Աղբավայրում տարեկան տեղադրվում է մոտ 35 հազար մ3 աղբ: Աղբավայրը չունի պարսպապատում, պահակակետ, չունի ջրամատակարարում և էլեկտրամատակարարում: Աղբավայրում իրականացվում են հողածածկման աշխատանքներ շաբաթական երկու անգամ՝ T-170 բուլդոզերով: Աղբավայրի տարացքում առկա էին բազմաթիվ այրման օջախներ և նախկինում այրման հետքեր: Աղբավայրում իրականացվում են հակահրդեհային կանխարգելիչ միջոցներ միայն մեծ հրդեհների ժամանակ՝ կոմունալի ջրցան մեքենայի միջոցով: Հրազդան համայնքի աղբահանությունը իրականացնում է Հրազդանի կոմունալ բաժինն՝ ամեն օր հաճախականությամբ: Հրազդան համայնքի աղբահանության սակագինը մեկ անձի համար կազմում է 200 դրամ, որը հաջողվում է գանձել մոտ 90 տոկոսով:

 

Արենի համայնք

Արենի համայնքում գոյացված աղբը տեղադրվում է բնակավայրից 1-2 կմ հեռավորության վրա և զբաղեցնում է 2 հա տարածք: Աղբավայրը հատկացվել է կառավարության որոշմամբ։ Արենի համայնքի բնակչության թիվը կազմում է 1680 մարդ: Աղբավայրում տարեկան տեղադրվում է մոտ 50 տոննա աղբ: Աղբավայրը չունի պարսպապատում, պահակակետ, չունի ջրամատակարարում և էլեկտրամատակա-րարում: Աղբավայրում իրականացվում են հողածածկման աշխատանքներ հարկ եղած ժամանակ՝ տարեկան երկու անգամ վարձու Բուլդոզերի օգնությամբ: Աղբավայրի տարածքում առկա էին բազմաթիվ այրման օջախներ և նախկինում այրման հետքեր: Աղբավայրում չեն իրականացվում հակահրդեհային կանխարգելիչ աշխատանքներ: Արենի համայնքի աղբահանությունը իրականացնում է շաբաթական երկու անգամ: Արենի համայնքի աղբահանության սակագինը մեկ անձի համար կազմում է 50 դրամ, որը հաջողվում է գանձել մոտ 90 տոկոսով:

 

Վայք համայնք

Վայք համայնքում գոյացված աղբը տեղադրվում է բնակավայրից 3-4 կմ հեռավորութ-յան վրա և զբաղեցնում է 1.7 հա տարածք: Աղբավայրը հատկացվել է Սովետական Միության ժամանակ։ Վայք համայնքի բնակչության թիվը կազմում է 8200 մարդ: Աղբավայրում տարեկան տեղադրվում է մոտ հազար տոննա աղբ: Աղբավայրը չունի պարսպապատում, պահակակետ, չունի ջրամատակարարում և էլեկտրամատակա-րարում: Աղբավայրում իրականացվում են հողածածկման աշխատանքներ հարկ եղած ժամանակ՝ տարեկան երկու անգամ։ Աղբավայրի տարածքում առկա էին բազմաթիվ այրման օջախներ և նախկինում այրման հետքեր: Աղբավայրում չեն իրականացվում հակահրդեհային կանխարգելիչ աշխատանքներ: Վայք համայնքի աղբահանությունը իրականացնում է համայնքային ՀՈԱԿ-ի կողմից՝ շաբաթական երեք անգամ: Արենի համայնքի աղբահանության սակագինը մեկ անձի համար կազմում է 100 դրամ։

 

Քանաքեռավան քաղաք

Քանաքեռավան համայնքում գոյացված աղբը տեղադրվում է բնակավայրից 1200մ հեռավորության վրա և զբաղեցնում է 6 հա տարածք: Աղբավայրը հատկացվել է կառավարության №90 որոշմամբ: Քանաքեռավան համայնքի բնակչության թիվը կազմում է 4 հազար մարդ: Աղբավայրում տարեկան տեղադրվում է մոտ 800 մ3 աղբ: Աղբավայրը չունի պարսպապատում, պահակակետ, չունի ջրամատակարարում և էլեկտրամատակարարում: Աղբավայրում իրականացվում են հողածածկման աշխատանքներ՝ երեք ամիսը մեկ հաճախականությամբ՝ վարձու տեխնիկայի օգնությամբ: Աղբավայրում հարկ եղած դեպքում իրականացվում են հակահրդեհային կանխարգելիչ աշխատանքներ: Քանաքեռավան համայնքի աղբահանությունը իրականացնում է «Սամվել Ղազարյան» ԱՁ-ի կողմից՝ շաբաթական մեկ անգամ։ Համայնքում առկա են աղբի հատուկ տարանջատ հավաքման արկղեր (թուղթ, պլաստիկ, մետաղ, ապակի): Քանաքեռավան համայնքի աղբահանության սակագինը մեկ անձի համար կազմում է 100 դրամ, որը հաջողվում է գանձել մոտ 66%-ով:

 

Քասախ համայնք

Քասախ համայնքում գոյացված աղբը տեղադրվում է բնակավայրից 3.5 կմ հեռավորության վրա և զբաղեցնում է 1.5 հա տարածք: Աղբավայրը հատկացվել է կառավարության №1107Ն որոշմամբ: Քասախ համայնքի բնակչության թիվը կազմում է 6411 մարդ: Աղբավայրում տարեկան տեղադրվում է մոտ 800 տոննա աղբ: Աղբավայրը չունի պարսպապատում, պահակակետ, չունի ջրամատակարարում և էլեկտրամատակարարում: Աղբավայրում իրականացվում են հողածածկման աշխատանքներ հարկ եղած ժամանակ՝ տարեկան 3-4 անգամ՝ վարձու տեխնիկայի օգնությամբ։ Աղբավայրի տարածքում առկա էին բազմաթիվ այրման օջախներ և նախկինում այրման հետքեր: Քասախ համայնքի աղբահանությունը իրականացնում է համայնքի կոմունալ ծառայության կողմից՝ շաբաթական վեց անգամ։ Քասախ համայնքի աղբահանության սակագինը մեկ անձի համար կազմում է 100 դրամ, որը հաջողվում է գանձել մոտ 70 տոկոսով:

 

Եղեգնաձոր համայնք

Քասախ համայնքում գոյացված աղբը տեղադրվում է բնակավայրից 3.5 կմ հեռավորության վրա և զբաղեցնում է 1.5 հա տարածք: Աղբավայրը հատկացվել է կառավարության №1107Ն որոշմամբ: Քասախ համայնքի բնակչության թիվը կազմում է 6411 մարդ: Աղբավայրում տարեկան տեղադրվում է մոտ 800 տոննա աղբ: Աղբավայրը չունի պարսպապատում, պահակակետ, չունի ջրամատակարարում և էլեկտրամատակարարում: Աղբավայրում իրականացվում են հողածածկման աշխատանքներ հարկ եղած ժամանակ՝ տարեկան 3-4 անգամ՝ վարձու տեխնիկայի օգնությամբ։ Աղբավայրի տարածքում առկա էին բազմաթիվ այրման օջախներ և նախկինում այրման հետքեր: Քասախ համայնքի աղբահանությունը իրականացնում է համայնքի կոմունալ ծառայության կողմից՝ շաբաթական վեց անգամ։ Քասախ համայնքի աղբահանության սակագինը մեկ անձի համար կազմում է 100 դրամ, որը հաջողվում է գանձել մոտ 70 տոկոսով:

 

Դիլիջան քաղաք

Աղբավայրը գտնվում է Դիլիջան քաղաքից մոտ 20 կմ հեռավորության վրա, և զբաղեցնում է 3.3 հա տարածք (Դիլիջանի համայնքի ավագանու 26 օգօստոս 2016թ. թիվ 91-Ա որոշմամբ): Դիլիջան քաղաքի աղբավայրում տեղադրվում է նաև հարակից համայնքների գոյացրած աղբը: Աղբավայրում օրական տեղադրվում է 60 մ3 աղբ: Աղբավայրը չունի պարիսպ, չունի պահակակետ, ինչպես նաև չունի ջրի և էլեկտրաէնէրգիայի մատակարարում: Աղբավայրում առկա են բազմաթիվ այրման օջախներ և նախկինում այրման հետքեր: Դիլիջան քաղաքի կոմունալ բաժնի կողմից կատարվում են հակահրդեհային կանխարգելիչ աշխատանքներ հողածածկման տեսքով՝ շաբաթական երկու անգամ: Դիլիջան քաղաքում աղբահանությունը իրականացվում է ամենօրյա հաճախականությամբ կոմունալ ծառայության կողմից՝ աղբատար մեքենաներով, իսկ աղբահանության սակագինը մեկ շնչի համար կազմում է 100 դրամ, որը հաջողվում է գանձել 80-90%:

Հետազոտված աղբավայրերի հարակից հողային ծածկույթում ՀՔՑՀ իզոմերների կոնցենտրացիաները չեն գերազանցում հողում սահմանված նորմատիվային արժեք-ները, բացառությամբ նոր աղբավայրի հարավ-արևմտյան և լեռան լանջի ստորին հատվածներից, որտեղ ՀՔՑՀ գումարային կոնցենտրացիաները գերազանցում են նորմերը։ Դիլիջան քաղաքի նոր աղբավայրը ավելի աղտոտված է ՀՔՑՀ իզոմերներով, քան հինը։ Պեստիցիդային բնույթի ԿՕԱ-ներով աղտոտվածության հիմնական մասն ընկնում է ԴԴՏ-ի իզոմերներին և մետաբոլիտներին։ Ընդ որում, ԴԴՏ-ի իզոմերների և մետաբոլիտների հայտնաբերման հաճախականությունը երկու աղբավայրերում էլ հասնում է 100%, իսկ նրանց հայտնաբերված գումարային կոնցենտրացիաները երբեմն գերազանցում են համապատասխան նորմերը 7–8 անգամ։ Պեստիցիդների դեպքում նույնպես նկատվում է նույն միտումը` նոր աղբավայրի աղտոտվածության աստիճանը ավելի բարձր է, քան հին աղբավայրինը։ Այլ պեստիցիդային ԿՕԱ-ների ազդող նյութերը, ինչպիսիք են ՀՔԲ, հեպտաքլորը, ՀՔԷ-Ա, ՀՔԷ-Բ, էնդոսուլֆանի իզոմերները, ալդրինը, միրեքսը կամ չեն հայտնաբերվում կամ հայտնաբերվում են ոչ էական քանակներով։ Դիլդրինի և էնդրինի դեպքում պատկերն այլ է. նրանց նորմերը հողում չափազանց ցածր են (դիլդրին՝ 0.0005մկգ/կգ, էնդրին՝ 0.001մկգ/կգ), և նույնիսկ հայտնաբերված ցածր կոնցենտրացիաները (3-13 մկգ/կգ) արդեն իսկ գերազանցում են նորմերը։ Նոր և հին աղբավայրերի հողերում ՊՔԲ-ի գումարային կոնցենտրացիան գերազանցում է նորմը (60մկգ/կգ) 3–13 անգամ:
Ուսումնասիրված ԿՕԱ-ների գումարային կոնցենտրացիաների նշանակալի արժեքների հայտնաբերումը հիմք են ծառայում դիտարկելու աղբավայրերը որպես «ԿՕԱ-ների հնարավոր տարածման աղբյուր»։ ԿՕԱ-ների տարածումը գնահատելու նպատակով իրականացվել է աղբավայրերի մոտակայքում արածող կովերի գոմաղբի լաբորատոր հետազոտություն: Համաձայն ստացված արդյունքների պեստիցիդային ԿՕԱ-ների պարունակությունը գերազանցել է նորմերը 6–8 անգամ, իսկ ՊՔԲ-ները՝ 26–56 անգամ (հողերի նորմերի հետ համեմատությամբ):