Ինդուկտիվ (զուգակցված) կապված պլազմայով մասս-սպեկտրոմետր (ICP-MS, ELAN 9000, PerkiElmer) – որոշում է մակերևութային (գետեր, լճեր, ջրամբարներ) և ստորերկրյա (քաղցրահամ և հանքային) ջրերում, մթնոլորտային օդում (փոշու մեջ, տեղումներ), հողերում և հատակային նստվածքներում մետաղների և ոչ մետաղների կազմը՝ արագ, ճշգրիտ և շատ ցածր կոնցենտրացիաները:
Սպեկտրոֆոտոմետրեր - Spectrometers (UV/VIS); (Analytik jena Specord 205, Specord 210 plus, Specord 250 plus analytik jena, PerkinElmer Lambda 35 and Shimadzu uv1650pc-Spectrometers)– Մակերևութային և ստորերկրյա ջրերում՝ Կենսածին նյութերի որոշում, մթնոլորտային օդում՝ գետնամերձ օզոնի, ազոտի և ծծմբի երկօքսիդների որոշում, մթնոլորտային տեղումներում՝ նաև ամոնիում իոնի որոշում:
TOC անալիզատոր` TOC analyser (Elementary 1000 vario TOC /TNb cube) – որոշում է ջրերում ընդհանուր օրգանական ածխածին (TOC), ընդհանուր անօրգանական ածխածին (TIC), ընդհանուր ածխածին (TC) և ընդհանուր կապված ազոտ (TNb):Մեթոդը՝ ISO 17294-2:

Գազային քրոմատոգրաֆներ՝ տարբեր դետեկտորներով - (GC-FID, Clarus 400 PerkinElmer, GC-MS 7890A/5975C Agilent, GC-MS QP 2010 SE, Shimadzu) – որոշում է ջրերում, հողերում, պինդ թափոններում օրգանական միացությունները:
Սարքի նկարագրությությունը կարող եք տեսնել նշված հղումով՝ https://www.youtube.com/watch?v=PV4NYBUaUrQ:

Դաշտային բազմապարամետր սարքեր (YSI EXO2, YSI ProDSS) - մակերևութային և ստորերկրա ջրերում in-situ հետազոտություն: Չափվող պարամետրերն են՝ ջրի ջերմաստիճան, լուծված թթվածին, թթվածնի հագեցվածություն, ջրածնային ցուցիչ, ընդհանուր լուծված աղեր, տեսակարար էլեկտրահաղորդականություն, աղայնություն, պղտորություն, խորություն, քլորոֆիլ ալֆա և ընդհանուր օրգանական նյութեր:
Սարքերի նկարագրությությունը կարող եք տեսնել հետևյալ հղումներով՝




XRF անալիզատոր (Olympus)՝ հողի աղտոտվածության որոշում: Սարքի նկարագրությությունը կարող եք տեսնել նշված հղումներով՝