http://meteomonitoring.am/public/admin/ckfinder/userfiles/files/Tapon_all/tapon_2019_1.png
2019 թվականին 2018 թվականի համեմատ` կազմակերպություններում առաջացած թափոնների քանակն ավելացել է 69203 տոննայով:
2019 թվականին թափոնների 79.5%-ը գոյացել է Գեղարքունիքի մարզում, 20.4%-ը՝ Սյունիքի մարզում, 0.1%՝ մնացած մարզերում և մայրաքաղաքում:
Թափոնների 99.8%-ը բաժին է ընկնում 5-րդ դասի (ոչ վտանգավոր կամ գործնականորեն անվտանգ) թափոններին, որոնք հիմնականում առաջանում են արդյունաբերության, սպասարկման, շինարարության, առողջապահության և առևտրի ոլորտներում:
Թափոնների պետական կադաստրի ստեղծման և վարման միջոցառումներին ի աջակցություն, կատարվել է ՀՀ տարածքում 2018 թվականին առաջացած թափոնների վերաբերյալ կազմակերպությունների կողմից ներկայացված վարչական վիճակագրական հաշվետվությունների ուսումնասիրում և վերլուծություն: 2018 թվականին հաշվետվություն ներկայացրած ձեռնարկությունների թիվը կազմում է 1237ձեռնարկություն, որոնցիցև1034-ը՝ևմարզերում, 203-ը՝ Երեւան քաղաքում: Երևան քաղաքում 203 հաշվետվություն ներկայացրած ձեռնարկություններից 107-ը (52.7%) կազմում են արդյունաբերական ձեռնարկությունները (քիմիական արդյունաբերություն` 3%, հանքարդյունաբերություն` 1.5%, մեքենաշինություն, մետաղամշակում, էլեկտրատեխնիկական սարքաշինություն` 13.3%, շինանյութերի արտադրություն` 10.3%, սննդի արդյունաբերություն և գյուղատնտեսություն` 10.8%, փայտամշակման արդյունաբերություն` 2%, թեթեւ արդյունաբերություն` 4.9%, վառելիքաէներգետիկ արդյունաբերություն` 3%, այլ ճյուղեր` 3.9%), իսկ 96-ը (47.3%) կազմում են սպասարկման ոլորտի կազմակերպությունները (առեւտրի կենտրոններ, շուկաներ` 2%, բժշկական հաստատություններ` 39.5%, տրանսպորտ` 1.5%, կապ` 0.9%, հյուրանոցներ` 2%, տպարաններ` 0.9%, ուսումնական հաստատություններ` 0.5%
Վտանգավորության 1-ին և 2-րդ դասի թափոններ գոյացել են հանքարդյունաբերության, մեքենաշինության, վառելիքաէներգետիկ, գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության ոլորտներում, ինչպես նաև բժշկական հաստատությունների, տրանսպորտի, հյուրանոցների, ռեստորանների սպասարկման ոլորտներում:
![]() |
![]() |
![]() |
![]() |