AM RU EN

ԼՈՒՐԵՐ

«ԵՄ-ն շրջակա միջավայրի համար. ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» ծրագրի շրջանակում իրականացվել են անդրսահմանային ստորերկրյա ջրերի մոնիթորինգի աշխատանքներ

06/10/2023

Հոկտեմբերի 2-4-ը ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտոն» ՊՈԱԿ-ի ստորերկյա ջրերի մոնիթորինգի ծառայության աշխատակիցները Վրաստանի Շրջակա միջավայրի ազգային գործակալության փորձագետների հետ միասին՝ «ԵՄ-ն շրջակա միջավայրի համար. ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» ծրագրի շրջանակում իրականացրել են անդրսահմանային ստորերկրյա ջրերի մոնիթորինգի աշխատանքներ: Աշխատանքներին ներկա էին նաև փորձագետներ Ավստրիայի շրջակա միջավայրի գործակալությունից, ովքեր իրենց փորձն ու գիտելիքներն էին փոխանցում հայ և վրացի մասնագետներին:
Համատեղ աշխատանքների ընթացքում ստորերկրյա ջրերի քանակական չափումներ են իրականացվել Վրաստանի Խրամի-Դեբեդ ստորերկրյա ջրային մարմնի 2 և Հայաստանի Բագրատաշենի ստորերկրյա ջրային մարմնի 1 դիտակետերում։ Դաշտային ուսումնասիրությունների ընթացքում չափվել են ստորերկրյա ջրերի այնպիսի պարամետրեր, ինչպիսիք են՝ ծախսը, մակարդակը, ջերմաստիճանը, ջրածնային ցուցիչը, լուծված թթվածինը և էլեկտրահաղորդականությունը: Բոլոր 3 դիտակետերից վերցվել են ջրի նմուշներ՝ Հայաստանում, Վրաստանում և Ավստրիայում լաբորատոր հետազոտություններ իրականացնելու և միջլաբորատոր համադրումներ կատարելու նպատակով:
Համատեղ աշխատանքների նպատակն է աջակցել երկու երկրների անդրսահմանային ջրային ռեսուրսների մոնիթորինգի զարգացմանը և բարելավել դրանց արդյունավետ կառավարումը: