AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Սեպտեմբերի 18-ը՝ Ջրի մոնիթորինգի համաշխարհային օր

18/09/2025

Բնապահպանական այս տոնը հիմնվել է 2003 թվականին՝ Մաքուր ջրի ամերիկյան հիմնադրամի կողմից։ Նպատակն է ընդգծել ջրի մոնիթորինգի դերը՝ որպես ջրային ռեսուրսների պահպանության, կայուն կառավարման և հասարակության իրազեկվածության բարձրացման կարևոր գործիք։

Պատմական ակնարկ

Հայաստանում ջրային ռեսուրսների ուսումնասիրությունն ունի ավելի քան մեկուկես դար պատմություն․

  • 1856 թ․ կատարվել են առաջին հիդրոլոգիական ուսումնասիրությունները Սևանա լճի ավազանում,
  • 1904 թ․ բացվել է առաջին հիդրոլոգիական դիտակետը՝ Փամբակ գետի վրա,
  • 1944 թ․ մեկնարկել են ստորերկրյա ջրերի համաչափ և պլանային ռեժիմային դիտարկումները,
  • 1947 թ․ բացվել են մակերևութային ջրերի որակի մոնիթորինգի առաջին դիտակետերը Վարդենիս, Դեբեդ, Գավառագետ, Ձկնագետ և Արգիճի գետերում։

Այսօր ջրային ռեսուրսների որակական և քանակական մոնիթորինգն իրականացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Մոնիթորինգի միջոցով․

  • դիտարկվում և գնահատվում են մակերևութային և ստորերկրյա ջրերի ռեսուրսները և դրանց փոփոխությունները, ուսումնասիրվում է ջրի որակը և անտրոպոգեն ազդեցությունը,
  • ստացված տվյալները դառնում են հիմք՝ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և կայուն քաղաքականության մշակման համար։

Մեր մասնագետների հետևողական աշխատանքի շնորհիվ հանրությանը մատուցվում է վստահելի և ճշգրիտ տեղեկատվություն, որն ապահովում է ինչպես գիտական վերլուծությունների, այնպես էլ գործնական կառավարման համար անհրաժեշտ հիմք։

Շնորհավորում ենք ոլորտի նվիրված մասնագետներին և շնորհակալություն հայտնում նրանց կատարած պատասխանատու աշխատանքի համար։ Միաժամանակ բոլորիս կոչ ենք անում խնայել ջուրը, պահպանել դրա մաքրությունը և միասին պաշտպանել մեր ամենաթանկ բնական ռեսուրսը։
 

2025 թվականի հոկտեմբերի 29–31-ը Մարաքեշում կայացավ Համաշխարհային Օդերևութաբանական Կազմակերպության Ագրոօդերևութաբանական ծառայությունների մշտական կոմիտեի նիստը

03/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 20-24-ը ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը և տնօրենի խորհրդական Վալենտինա Գրիգորյանը պաշտոնական այցով գտնվել են Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում

31/10/2025

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը պաշտոնապես միացավ Հարավարևելյան Եվրոպայի բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման խորհրդատվական համակարգին

27/10/2025

Հոկտեմբերի 22-ին տեղի է ունեցել հանդիպում Տաջիկստանի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի պաշտպանության կոմիտեի «Տաջիկհիդրոմետ» գործակալության տնօրեն Աբդուլլո Խաբիբուլո Քուրբոնզոդայի հետ

23/10/2025

Քլորօրգանական թափոնների վերամշակում քայքայիչ ջրածնավորման եղանակով

15/10/2025