13/09/2023
Սեպտեմբերի 6-ին և 7-ին հերթական անգամ իրականացվել է Սևանա լճի ջրի որակի մոնիթորինգ։ Դիտարկումներն իրականացվել են լճի ինչպես մակերևութային, այնպես էլ՝ հատակամերձ շերտերում։
Ջրում լուծված թթվածնի պարունակությունը Մեծ Սևանի մակերևութային շերտում դիտվել է 7.4մգ/լ, հատակմերձ շերտում (30մ)՝ 3.2մգ/լ։ Փոքր Սևանի մակերևութային շերտում լուծված թթվածնի պարունակությունը դիտվել է 7.2մգ/լ, հատակամերձ շերտում (80մ)՝ 3․3մգ/լ։ Ինչպես երևում է մակերևութային շերտերում լուծված թթվածնի կոնցենտրացիան բավարար է կենդանական աշխարհի պահպանության համար (ԼԹ կոնցենտրացիան մեծ է 6մգ/լ-ից), իսկ հատակամերձ շերտում՝ այն բավարար չէ։
Թափանցիկությունը Մեծ Սևանում կազմում է 2․8մ, Փոքր Սևանում՝ 2մ (ըստ Սեկի սկավառակի, մ):
Հ.Գ. Սևանա լճի ջրի որակի մոնիթորինգն իրականացվում է SevaMod2 ծրագրի շրջանականերում ՀՀ ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի գործընկերների հետ համատեղ: