AM RU EN

ԼՈՒՐԵՐ

«Կլիմայի փոփոխության խնդիրների հաղթահարման դանդաղ առաջընթացը խոչընդոտում է զարգացման նպատակների իրագործմանը». ՄԱԿ

05/10/2023

«Աշխարհի երկրները դեռ հեռու են կլիմայի փոփոխությունը սահմանափակելու ճիշտ ուղուց, ինչը դժվարացնում Է ՄԱԿ-ի  զարգացման նպատակներին հասնելը»․ ասվում է ՄԱԿ-ի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության վերջին զեկույցում։
United in Science-ի զեկույցը հաստատում է, որ ջերմոցային գազերի արտանետումների կրճատումը, որոնք կառավարությունները նախատեսում էին իրականացնել մինչ այժմ, բավարար չեն Փարիզի կլիմայի համաձայնագրի նպատակներին հասնելու համար:
Համաձայն 2015թ․-ի Փարիզի համաձայնագրի ՝ աշխարհի երկրները որոշել են գլոբալ տաքացումը սահմանափակել 1․5-2°C-ով ։ Այդ նպատակին հասնելու համար ջերմոցային գազերի արտանետումները 2010թ․-ի համեմատ  պետք է նվազեին համապատասխանաբար 30-45%-ով։
Ածխաթթու գազի արտանետումների կրճատման ներկայիս ազգային պարտավորությունները կհանգեցնեն գլոբալ միջին ջերմաստիճանի 2․6 աստիճանի բարձրացման՝ համեմատած նախաարդյունաբերական մակարդակների հետ (1850-1900թթ․):
ՀՕԿ-ի զեկույցում ասվում է, որ ավելի արագ առաջընթացի հասնելու համար անհրաժեշտ կլինեն «լայնածավալ, արագ և համակարգային վերափոխումներ», որոնք նախազգուշացնում են, որ գլոբալ կլիմայի որոշ փոփոխություններ դժվար թե շրջելի լինեն:
Տես ավելին՝ https://www.nst.com.my/.../un-slow-progress-climate...