AM RU EN

ԼՈՒՐԵՐ

24.06.2022թ.  Երեկ երեկոյան Երևանի արևելյան և հարավային հատվածներում դիտվել է ուժգին ամպրոպ, տեղատարափ անձրև և կարկուտ, որն ուղեկցվել է ուժգին քամիներով։
Ամպրոպային ամպն առաջացել է Արարատ լեռան լանջերին՝ այնուհետև զարգանալով ներթափանցել Երևան։ Օդերևութաբանական ռադարի և արբանյակային լուսանկարների վերլուծությունը ցույց են տալիս, որ այդ ամպրոպային ամպը եղել է գերհզոր գոյացություն, գագաթի բարձրությունը հասել է 16 կմ-ի, ուղղաձիգ հզորությունը՝ 13 կմ-ի, ամպի գագաթում օդի ջերմաստիճանը նվազել է մինչև -60 աստիճան։

Ավելին

22.06.2022թ.  Հունիսի 6-ից 17-ը Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայացել է Բազելի, Ռոտերդամի և Ստոկհոլմի կոնվենցիաների Կողմերի համաժողովը։
Համաժողովի կարգախոսն էր «Գլոբալ համաձայնագրեր՝ քիմիական նյութերի և թափոնների համահունչ կառավարում առողջ մոլորակի համար»։ Համաժողովին մասնակցում էին մոտ 1500 ներկայացուցիչ ամբողջ աշխարհից։

Ավելին

21.06.2022թ. Այսօր ամառային արևադարձի օրն է, երբ Հյուսիսային կիսագնդում դիտվում են տարվա ամենաերկար ցերեկն ու ամենակարճ գիշերը, իսկ Հարավային կիսագնդում՝ հակառակը:

 

 

Ավելին

21.06.2022թ. ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Թափոնների և քիմիական նյութերի ուսումնասիրության ծառայության Թափոնների և տեխնոլոգիաների ուսումնասիրության բաժնի պետի թափուր հաստիք

Ավելին

17.06.2022թ. «Միասին հաղթահարենք երաշտը»․ այս կարգախոսի ներքո այսօր նշվում է Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրը։

Ավելին

17.06.2022թ.  Հունիսի 15-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ն առցանց ձևաչափով Ռուսաստանի պետական հիդրոօդերևութաբանական համալսարանի հետ համատեղ, ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի և Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի (ՀՀ ԿԳՄՍՆ ԳԿ - ՀՀՌՀ - 2020) գիտական հետազոտությունների համատեղ ծրագրի շրջանակներում կազմակերպել էր միջազգային գիտական սեմինար՝ «Ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործումն ու կառավարումը լեռնային և նախալեռնային տարածքներում» («Эффективное использование и управление водными ресурсами горных и предгорных территорий») թեմայով:

Ավելին

15.06.2022թ. Այսօր առցանց ձևաչափով ՇՄՆ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ը Ռուսաստանի պետական հիդրոօդերևութաբանական համալսարանի հետ համատեղ կազմակերպել են միջազգային գիտական սեմինար։

Ավելին

06.06.2022թ.  ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա և ՀՀ-ում՝ Բնապահպանի օրվա կապակցությամբ պարգևատրել է ՊՈԱԿ-ի մի շարք աշխատակիցների:

Ավելին

06.06.2022թ. «Միայն մեկ Երկիր»․ այս կարգախոսով այսօր նշվում է Շրջակա միջավայրի համաշխարհային օրը  

Ավելին

06.06.2022թ. Արարատ, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը. Մայիսի 30-հունիսի 5-ը 

Ավելին

30.05.2022թ.  Մայիսի 27-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Օրհուս կենտրոնում տեղի ունեցավ հանրային քննարկում «Հրազդան գետի և Երևանյան լճի էկոլոգիական վիճակը» թեմայով։

Ավելին

26.05.2022թ.  Մայիսի 26-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կենտրոնական լաբորատորիա էին այցելել Երևանի Հ․Գալստյանի անվ․ N 83 ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները

Ավելին

24.05.2022թ.  Մայիսի 23-ին Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ հերթական աշխատանքային հանդիպումը՝ Եվրասիական տնտեսական միության և Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների ռադիոլոկացիոն օդերևութաբանական տվյալների միասնական տեղեկատվական դաշտի ստեղծման /REANET/ նախագծի իրականացման հարցերի վերաբերյալ։ 
 

Ավելին

23.05.2022թ. ՀՕԿ-ի գլոբալ կլիմայական իրավիճակի վերաբերյալ զեկույցի հիմնական հաղորդագրությունները

Ավելին

20.05.2022թ. Մայիսի 18-ին հրապարակվել է ՀՕԿ-ի գլոբալ կլիմայական իրավիճակի վերաբերյալ զեկույցը

Ավելին