AM RU EN

ԼՈՒՐԵՐ

ՀՀ ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի «Անտառների և կենսաբազմազանության մոնիթորինգի ծառայության կենսաբազմազանության մոնիթորինգի խմբի գլխավոր մասնագետ»-ի թափուր հաստիք

13/03/2024

Աշխատանքային պայմաններ՝  մշտական
Աշխատանքի վայրը՝  ք.Երևան
Աշխատավարձը՝  230000 ՀՀ դրամ
Աշխատանքային ժամեր՝  09:00-18:00

Սահմանված պահանջներ՝

  • բարձրագույն մասնագիտական կրթություն,
  • կենսաբազմազանության վերաբերյալ տվյալների հավաքագրման փորձ,
  • համակարգչային ծրագրերի իմացություն, տվյալների բազայի հետ աշխատելու հմտություն,
  • տրամաբանելու, տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
  • հայերեն, անգլերեն լեզուների իմացություն,
  • լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն։

Վարորդական իրավունքի առկայությունը կդիտվի որպես առավելություն

Պարտականություններ՝

  • իրականացնել կենսաբազմազանության մոնիթորինգի գործողություններ անտառտնտեսությունների և ԲՀՊՏ-ների տարածքներում․
  • ապահովել դաշտում տվյալների ճշգրիտ հավաքագրումը
  • խմբի ղեկավարի հանձնարարությամբ նախապատրաստել խմբի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող առաջարկություններ, եզրակացություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ այլ փաստաթղթեր, 
  • կատարել  խմբի ղեկավարի կողմից հանձնարարված աշխատանքներ,
  • իրականացնել Խմբի կանոնակարգով նախատեսված այլ գործառույթներ,
  • Կրել պատասխանատվություն իր գործառույթների ապահովման, օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվության, իր մեղքով Կազմակերպությանը պատճառված վնասի համար։

Ինքնակենսագրությունը  (CV-ին) կարող եք ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին` hmc@env.am, վերնագիր բաժնում նշելով` ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի «Անտառների և կենսաբազմազանության մոնիթորինգի ծառայության կենսաբազմազանության մոնիթորինգի խմբի գլխավոր մասնագետ»-ի թափուր հաստիք։

Դիմելու վերջնաժամկետը՝  մարտի 25, ժամը 18:00: