AM RU EN

ԼՈՒՐԵՐ

2024 թվականին Շպիցբերգենը կորցրեց սառույցի ռեկորդային քանակություն

29/08/2025

 Նորվեգացի հետազոտողները հայտնաբերել են վկայություններ այն մասին, որ Շպիցբերգեն արշիպելագի և նրա շրջակա տարածքների սառցադաշտերի ծավալը կտրուկ կրճատվել է 2024 թվականի ամռան ընթացքում, ինչի հետևանքով դրանց զանգվածը նվազել է 61 միլիարդ տոննայով։ Սա համեմատելի է Գրենլանդիայի սառցադաշտերի կորուստների հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

 Ընդհանուր առմամբ, Շպիցբերգեն արշիպելագը և Բարենցի ծովը շրջապատող այլ տարածաշրջաններ անցած տարի կորցրել են մոտ 102 միլիարդ տոննա սառույց, ինչը հանգեցրել է Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացմանը ՝ մոտ 0․27 միլիմետրով, ընդ որում Շպիցբերգենի մասնաբաժինը այդ աճի մեջ կազմել է 0․16 մմ։

 Օսլոյի համալսարանի պրոֆեսոր Թոմաս Շուլերի ղեկավարած կլիմայագետների և օվկիանոսագետների խումբը վերլուծել է սառցածածկույթի բարձրության վերաբերյալ տվյալները, որոնք պարբերաբար հավաքագրվում են արբանյակներից և օդերևութաբանական կայաններից։ Օգտագործելով այս չափումների արդյունքները՝ գիտնականները հետևել են, թե ինչպես է փոխվել Շպիցբերգենի սառցադաշտերի տեսքը 2024 թվականին և համեմատել են 1991-2023 թվականների պատմական տվյալների հետ։

 Պարզվել է, որ արշիպելագը և ծովի հարակից տարածքները 2024 թվականին կորցրել են սառույցի ռեկորդային քանակություն, որը մոտ 6 անգամ գերազանցում է միջին տարեկան կորուստները։ Նման կտրուկ կորուստների պատճառը 2024 թվականի ամռան անոմալ շոգ եղանակներն էին, որոնք սկսվեցին հուլիսի վերջին և ավարտվեցին սեպտեմբերի սկզբին։ Միջին ջերմաստիճանները նորմայից բարձր էր 3–5 °C-ով, ինչը կտրուկ արագացրեց սառույցների հալքը։

 Ինչպես նշում են հետազոտողները, նմանատիպ ջերմաստիճանային ռեժիմ Շպիցբերգենում կսահմանվի ընթացիկ դարի ավարտին, նույնիսկ այն դեպքում, եթե մարդկությունը կտրուկ կրճատի ջերմոցային գազերի արտանետումները։

 Սա նշանակում է, որ Շպիցբերգենի սառցադաշտերի գոյությունը լուրջ վտանգի տակ է առաջիկա տասնամյակների ընթացքում, եզրափակել են գիտնականները։

2025 թվականի հոկտեմբերի 29–31-ը Մարաքեշում կայացավ Համաշխարհային Օդերևութաբանական Կազմակերպության Ագրոօդերևութաբանական ծառայությունների մշտական կոմիտեի նիստը

03/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 20-24-ը ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը և տնօրենի խորհրդական Վալենտինա Գրիգորյանը պաշտոնական այցով գտնվել են Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում

31/10/2025

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը պաշտոնապես միացավ Հարավարևելյան Եվրոպայի բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման խորհրդատվական համակարգին

27/10/2025

Հոկտեմբերի 22-ին տեղի է ունեցել հանդիպում Տաջիկստանի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի պաշտպանության կոմիտեի «Տաջիկհիդրոմետ» գործակալության տնօրեն Աբդուլլո Խաբիբուլո Քուրբոնզոդայի հետ

23/10/2025

Քլորօրգանական թափոնների վերամշակում քայքայիչ ջրածնավորման եղանակով

15/10/2025