AM RU EN

Թափուր հաստիքներ

‹‹Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն›› պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթ

09/11/2022

20.12.2022թ․  Տեղեկատվություն՝ մրցույթի հարցազրույցի փուլի մասին
13.12.2022թ․ Տեղեկատվություն՝ մրցույթի թեստավորման փուլի վերաբերյալ
Ճիշտ պատասխանների ձևանմուշ

Դիմում
Ինքնակենսագրություն
Թեստային հարցերի նմուշ

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
     ա)  ՀՀ քաղաքացիություն,
     բ) բարձրագույն կրթություն,
    գ) հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ շրջակա միջավայրի նախարարի 2020 թվականի ապրիլի 28-ի  N 125-Լ հրամանի  հավելված N 1-ով հաստատված ‹‹Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն›› պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության գործունեության հիմնական առարկայով և նպատակներով, մասնավորապես՝ կազմակերպության գործառույթներով սահմանված բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ։

Տնօրենը`

  1. Առանց լիազորագրի հանդես է գալիս կազմակերպության անունից, ներկայացնում նրա շահերը և կնքում գործարքներ (պայմանագրեր),
  2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի ու լիազորված պետական մարմնի որոշումներով  ու կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կազմակերպության գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները,
  3. տալիս է կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ վերալիազորման իրավունքով լիազորագրեր,
  4. բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ,
  5. կատարում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև,
  6. սահմանում է կազմակերպության կառուցվածքը և կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունը,
  7. աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է կազմակերպության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր,
  8. իրականացնում է օրենքով և կազմակերպության կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ  փաստաթղթերը՝

  1. լրացված դիմում, ձևը կցվում է
  2. ինքնակենսագրություն, ձևը կցվում է
  3. անձնագիր կամ նույնականացման քարտ (բնօրինակը և պատճենը)
  4. 2 գունավոր լուսանկար` 3 x 4 չափսի
  5. բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմը (դիպլոմները) (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները)
  6. օտար լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները) առկայության դեպքում
  7. գիտական աստիճանի վկայականը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները) առկայության դեպքում
  8. աշխատանքային գործունեությունը հավաստող վավերացված համապատասխան տեղեկանք (փաստաթուղթ), որը կբավարարի սահմանված պահանջներին և հաշվառման համակարգի տեղեկատվական բազայում առկա տվյալները ներառող տեղեկանք նախկին աշխատանքային գործունեության վերաբերյալ:  

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2022 թվականի դեկտեմբերի 13-ին՝ ժամը 1000-ին շրջակա միջավայրի նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Բյուզանդի 1/3, 3-րդ հարկ, 3-06 սենյակ):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2022 թվականի  դեկտեմբերի 20-ին՝ ժամը 1000-ին, շրջակա միջավայրի նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Հանրապետության Հրապարակ,Կառավարական տուն N 3):

Հիմնական աշխատավարձը՝ 750000 (յոթ  հարյուր հիսուն  հազար) ՀՀ դրամ:

Թեստավորման փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի և հմտությունների շրջանակն է (թեստային հարցերի նմուշը կցվում է)՝

  1. ՀՀ Սահմանադրություն
    Հոդվածներ՝  2, 3, 4, 5, 6, 10, 11, 12, 14, 39, 50, 51, 57, 60, 62, 82, 89, 94, 146, 147, 152, 159, 160, 162, 181
  2. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք
    Հոդվածներ՝ 3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15,16,17,18,23
  3. ՀՀ Աշխատանքային օրենսգիրք
    Հոդվածներ՝ 4,5,7,13,14,17,18,20,46,73,76, 83, 87, 94, 99, 100, 101, 102, 104, 111, 112, 115, 130, 139, 148, 150, 152, 159, 163, 164, 167, 171, 172, 176, 176.1, 223, 227
  4. ՀՀ Հարկային օրենսգիրք
    Հոդվածներ՝ 6,7,8,18,59,63,78,125,129,136,138,140,143,150,151,158
  5. «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք
    Հոդվածներ՝ 5,7,8,9,10,11,14,16,17,19,20,21,22
  6. «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենք
    Հոդվածներ՝ 1,3,5,6,10,12,15,16,23,24,40,41
  7. «Գնումների մասին» ՀՀ օրենք
    Հոդվածներ՝ 9,10,11,13,15,16,18,23,26,27,28,31,33,34,37,40
  8. «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենք
    Հոդվածներ՝  5,9,11,12,13,14,16,17
  9.  «Կենդանական  աշխարհի մասին» ՀՀ օրենք
    Հոդվածներ՝ 1,2,3,4,7,9,10,11,14,16,19,22,24,26,28
  10. «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենք
    Հոդվածներ՝ 1,2,3,4,7,9,11,13,14,16,18,20,26,28
  11. «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենք
    Հոդվածներ՝ 1,3,4,5,7,13,14,16,17,19,20,21,22,23,25,26,30
  12. ՀՀ Անտառային օրենսգիրք
    Հոդվածներ՝ 2,4,7,10,11,12,14,15,16,17,21,22,23,25,29,47,50
  13. «Սևանա լճի մասին» ՀՀ օրենք
    Հոդվածներ՝ 1,3,4,6,7,8,9,11,12,19,26,28,29
  14. ՀՀ Ջրային օրենսգիրք
    Հոդվածներ՝ 1,4,10,15,18,19.1,21,27,37.1,37.1.1,68,68.1,92,93,99
  15. «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» ՀՀ օրենք
    Հոդված՝ 6
  16. «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենք
    Հոդվածներ՝ 5,6,24,28
  17. ՀՀ Հողային օրենսգիրք
    Հոդվածներ՝ 2,6,6.1, 7, 13,19,20,22,24,25,29,32,36
  18. Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգիրք
    Հոդվածներ՝ 3,17,36,59,60.3, 60.5, 61,69
  19. «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» ՀՀ օրենք
    Հոդվածներ՝ 1,2,4,5,6,9,10,11,12,14,19,20,21,23,24,28
  20. «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենք
    Հոդվածներ՝ 1,2,5,5.1, 5.2, 9,12,13,14,15,17,19,21,22,28,36,39
  21. Շրջակա միջավայրի նախարարի 2020 թվականի ապրիլի 28-ի  N 125-Լ հրամանի  հավելված N1-ով հաստատված ‹‹Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ›› պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրություն։

Հարցազույցի փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի և հմտությունների շրջանակն է՝

  1. ՀՀ Հարկային օրենսգիրք
  2. «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք
  3. «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենք
  4. «Գնումների մասին» ՀՀ օրենք
  5. «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենք
  6. «Կենդանական  աշխարհի մասին» ՀՀ օրենք
  7. «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենք
  8. «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենք
  9. ՀՀ Անտառային օրենսգիրք
  10. «Սևանա լճի մասին» ՀՀ օրենք
  11. ՀՀ Ջրային օրենսգիրք
  12. «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» ՀՀ օրենք
  13. «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենք,
  14. ՀՀ Հողային օրենսգիրք
  15. Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգիրք
  16. «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» ՀՀ օրենք
  17. «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենք
  18. Շրջակա միջավայրի նախարարի 2020 թվականի ապրիլի 28-ի  N 125-Լ հրամանի  հավելված N 1-ով հաստատված ‹‹Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ›› պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության
  19. Որոշումների կայացում
  20. Հաղորդակցման հմտություններ
  21. Կոնֆլիկտների կառավարում
  22.  Ժամանակի կառավարում
  23. Տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
  24. Ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.

Մրցույթի հարցազրույցի փուլ անցած մասնակիցները ‹‹Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն›› պետական ոչ առևտրային կազմակերպության զարգացման և բարեփոխման իրենց մշակած հայեցակարգը՝ էլեկտրոնային տարբերակով պետք է ներկայացնեն մինչև 2022 թվականի դեկտեմբերի 19-ը՝ ժ․16։00։

Հայեցակարգը պետք է`

  1. լինի առավելագույնը 20 էջ.  
  2. պարունակի պետական կազմակերպության ոլորտի առկա խնդիրների համակարգային վերլուծությունը և գնահատումը.
  3. ներառի պետական կազմակերպության բնագավառի զարգացման և բարեփոխման առաջարկները:

Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3 հասցե, 5-րդ հարկ, 504 սենյակ, ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 1000-ից մինչև 1600,  կամ էլեկտրոնային տարբերակով՝  էլեկտրոնային փոստի հասցե՝ meri.babayan@env.am։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 2022թ․ նոյեմբերի 30-ը։

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել շրջակա միջավայրի նախարարության մարդկային ռեսուրսների կառավարման բաժին՝  հեռ․ (011 818-504),  էլեկտրոնային փոստի հասցե՝ meri.babayan@env.am։