ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի հիդրոօդերևութաբանական գործիքների և տեխնիկական միջոցների սպասարկման ծառայության չափիչ և տեխնիկական միջոցների համակարգման և վերանորոգման բաժնի գլխավոր մասնագետի թափուր հաստիք
16/10/2024
Աշխատանքային պայմաններ՝ մշտական
Աշխատանքային ժամեր՝ 09:00-18:00
Աշխատանքի վայրը՝ ք.Երևան
Աշխատավարձը՝ 150000 ՀՀ դրամ
Պարտականություններ՝
- Համակարգչային տեխնիկայի վերանորոգման և սպասարկման աշխատանքների իրականացնում
- կազմակերպության ներքին համակարգչային ցանցի կարգաբերում, սպասարկում, ցանցային միացությունների և ցանցի աշխատանքի արտադրողականության խնդիրների բացահայտում, կարգավորում,
- ցանցային սարքավորումների տեղադրում, կարգաբերում և սպասարկում, ցանցային ծրագրերի տեղադրում, կարգաբերում և թարմացում,
- սարքերի և սարքավորումների, համակարգչային տեխնիկայի անխափան աշխատանքի ապահովում,
- մասնակցություն սարքերի և սարքավորումների ստուգաճշտման աշխատանքներին,
- համակարգիչներում անհրաժեշտ ծրագրային փաթեթների տեղադրում և սպասարկում:
Սահմանված պահանջներ՝
- Բարձրագույն տեխնիկական կրթություն և առնվազն երեք տարվա համակարգչային սարքերի և սարքավորումների տեղադրման, վերանորոգման և սպասարկման ոլորտի աշխատանքային ստաժ,
- համակարգչային տեխնիկայի հետ աշխատելու հմտություն, համացանցի ծառայությունից օգտվելու կարողություն,
- համակարգչային համակարգերի սպասարկման, անսարքությունների վերացման և սարքավորումների վերանորոգման կարողություն,
- համակարգչային տեխնիկայի և չափիչ միջոցների աշխատանքի համար անհրաժեշտ ծրագրային փաթեթների իմացություն,
- էլեկտրոնային սարքերի, գործիքների և տեխնիկական միջոցների աշխատանքի վերաբերյալ իմացություն,
- հայերեն և ռուսերեն լեզվի տիրապետում, ցանկալի է նաև մեկ այլ օտար լեզվի իմացություն։
Ինքնակենսագրականներն ուղարկել էլեկտրոնային տարբերակով հետևյալ էլեկտրոնային հասցեին` hmc@env.am՝ վերնագիր բաժնում նշելով` «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հիդրոօդերևութաբանական գործիքների և տեխնիկական միջոցների սպասարկման ծառայության չափիչ և տեխնիկական միջոցների համակարգման և վերանորոգման բաժնի գլխավոր մասնագետ։
Դիմելու վերջնաժամկետը` 05․11․2024, ժամը 17:00:
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 093-60-00-94 հեռախոսահամարով։