AM RU EN

ԼՈՒՐԵՐ

2025 թվականի սեպտեմբերի 25-26-ը Տաշքենդում կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների հիդրոօդերևութաբանության միջպետական խորհրդի (ՀՄԽ) 36-րդ նստաշրջանը

02/10/2025

2025 թվականի սեպտեմբերի 25-26-ը Տաշքենդում (Ուզբեկստանի Հանրապետություն) կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների հիդրոօդերևութաբանության միջպետական խորհրդի (ՀՄԽ) 36-րդ նստաշրջանը։ 
Նստաշրջանին մասնակցել են ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը և տնօրենի գլխավոր խորհրդական Վալենտինա Գրիգորյանը։
ԱՊՀ ՀՄԽ-ի նստաշրջանը տեղի է ունենում ամեն տարի։ ԱՊՀ հիդրոօդերևութաբանության միջպետական խորհրդի 36-րդ նստաշրջանի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում․
🔹Ազգային հիդրոօդերևութաբանական ծառայությունների գործունեությունը, նրանց համագործակցությունը, 
🔹Հիդրոօդերևութաբանության միջպետական ցանցի վերաբերյալ համաձայնագրի իրականացումը, 
🔹Հիդրոօդերևութաբանական գործունեության զարգացման ռազմավարության և դրա իրականացման ծրագրի ընթացքը, 
🔹Հողերի աղտոտվածության դիտացանցի կազմակերպումը, 
🔹Ազգային հիդրոօդերևութաբանական ծառայությունների գիտական հետազոտությունների առաջնահերթ ոլորտների իրականացումը,
🔹Հյուսիս-Եվրասիական կլիմայական կենտրոնի գործունեությունը,
🔹ԱՊՀ ՀՄԽ աշխատանքային խմբերի գործունեությունը,
🔹ԱՊՀ ՀՄԽ 37-րդ նստաշրջանի անցկացումը։

ԱՊՀ ՀՄԽ 36-րդ նստաշրջանի ընթացքում քննարկվել են նաև մի հարցեր՝ կապված միջնստաշրջանային աշխատանքների իրականացման, ԱՊՀ ՀՄԽ աշխատանքային խմբերի գործունեության և ԱՊՀ ՀՄԽ 37-րդ նստաշրջանի իրականացման հետ։
Կայացել են երկկողմ հանդիպումներ ԱՊՀ ՀՄԽ անդամ պետությունների ներկայացուցիչների հետ.
Ռուսաստանի Դաշնության բնական պաշարների և շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիթորինգի դաշնային ծառայության» (Ռոսհիդրոմետ) պատվիրակության հետ քննարկվել են «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի և Ռոսհիդրոմետի համագործակցության ուղղությունները։
Ղազախստանի Հանրապետության էկոլոգիայի և բնական պաշարների նախարարության «Կազհիդրոմետ» հանրապետական պետական ձեռնարկության պատվիրակության հետ քննարկվել են «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի և Կազհիդրոմետի միջև ստորագրված համագործակցության հուշագրի կետերի իրականացումը։
Հանդիպում է կայացել Տաջիկստանի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի պաշտպանության կոմիտեի «Տաջիկհիդրոմետ» հիդրոօդերևութաբանության գործակալության պատվիրակության հետ։
Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության նախագահ, Արաբական Միացյալ Էմիրությունների Օդերևութաբանության ազգային կենտրոնի տնօրեն Աբդուլա Ալ Մանդուսի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է ՀՕԿ-ի շրջանակներում «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի գործունեությունը, նշվել է ՀՀ-ում «Վաղ նախազգուշացում բոլորի համար» նախաձեռնության խթանման հարցում ՀՕԿ-ի աջակցության կարևորությունը։
ԱՊՀ հիդրոօդերևութաբանության միջպետական խորհրդի նստաշրջանի մասնակիցների համար շրջայց է կազմակերպվել Տաշքենդի շրջանի Գազալկենտ օդերևութաբանական կայանում, որտեղ կայանի պետը հյուրերին ծանոթացրել է կայանի գործունեությանը։