AM RU EN

ԼՈՒՐԵՐ

ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի օդերևութաբանության ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի առաջատար մասնագետի թափուր հաստիք

16/10/2024

Աշխատանքային պայմաններ՝  մշտական
Աշխատանքային ժամեր՝  24-ժամյա հերթափոխային ռեժիմ (3 օրը հանգիստ)
Աշխատանքի վայրը՝  ք.Երևան
Աշխատավարձը՝  154000 ՀՀ դրամ

Սահմանված պահանջներ՝

  • Բարձրագույն մասնագիտական կրթություն (ջրաօդերևութաբանություն, աշխարհագրություն)
  • գրավոր և բանավոր հաղորդակցության հմտություն,
  • առնվազն մեկ օտար լեզվի իմացություն (անգլերեն/ռուսերեն),
  • համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office, Internet Tools):

Պարտականություններ՝

  • Օդերևութաբանական իրավիճակի վերլուծություն,
  • եղանակի կանխատեսման ամենօրյա տեղեկագրի կազմում,
  • շաբաթական և ամսական դիտված եղանակային պայմանների վերլուծություն,
  • անմիջական մասնակցություն եղանակի կանխատեսումներին, վտանգավոր և առավել վտանգավոր երևույթների նախազգուշացումների կազմմանը,
  • օդերևութաբանական տարրերի միջին օրական, տասնօրյակային, միջին ամսական,
  • միջին տարեկան արժեքների հաշվարկում և համեմատում բազմամյա արժեքների հետ,
  • օդերևութաբանական ցանցի հետ կապված աշխատանքների իրականացում` տեղեկատվության ճիշտ  հաղորդումն ապահովելու նպատակով,
  • օդերևութաբանական անբարենպաստ և վտանգավոր երևույթների կանխատեսումների աշխատանքներին մասնակցություն,
  • դիտված եղանակի ամսական տեսությունների կազմման աշխատանքների մասնակցություն։

Ինքնակենսագրականներն ուղարկել էլեկտրոնային տարբերակով հետևյալ էլեկտրոնային հասցեին` hmc@env.am՝ վերնագիր բաժնում նշելով` «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի օդերևութաբանական կանխատեսումների բաժնի առաջատար մասնագետ:
Դիմելու վերջնաժամկետը` 01․11․2024, ժամը 17:00:
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 099-45-63-28 հեռախոսահամարով։