ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կենտրոնական լաբորատորիայի մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի ծառայության մթնոլորտային օդի որակի Երևանի լաբորատորիայի առաջատար մասնագետի թափուր հաստիք
12/08/2024
Աշխատանքային պայմաններ՝ մշտական
Աշխատանքի վայրը՝ ք.Երևան, Պ․Սևակի 5/2
Աշխատավարձը՝ 169000 ՀՀ դրամ
Աշխատանքային ժամեր՝ 09:00-18:00
Սահմանված պահանջներ՝
- Քիմիայի, կենսաքիմիայի կամ քիմիական տեխնոլոգիայի բարձրագույն կրթություն,
- Համակարգչային գիտելիքներ,
- Օտար լեզուների իմացություն (անգլերեն, ռուսերեն),
- Լաբորատոր սարքերի շահագործման և մեթոդաբանության կարողություն,
- Ծանրաբեռնված և պատասխանատու աշխատանքային ռեժիմում աշխատելու ունակություն,
- Միջանձնային, հաղորդակցման և թիմում աշխատելու բավարար հմտություններ,
- Աշխատաժամանակի պատշաճ կառավարման կարողություն,
- Լավ գիտական դատողություն:
Պարտականություններ՝
- իրականացնում է իր պատասխանատվության տակ գտնվող լաբորատոր սարքերի/սարքավորումների ստուգաչափում և սպասարկում,
- շահագործում է իր պատասխանատվության տակ գտնվող լաբորատոր սարքերը/սարքավորումները,
- տիրապետում է իր պատասխանատվության տակ գտնվող լաբորատոր սարքերի/սարքավորումների շահագործման համար կիրառելի համապատասխան մեթոդներին,
- իրականացնում է օդի նմուշների նմուշապատրաստում,
- իրականացնում է օդի նմուշներում համապատասխան ֆիզիկաքիմիական պարամետրերի որոշում,
- իրականացնում է անալիզների արդյունքների հավաքագրում, ամբողջացում/մշակում և փոխանցում է մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի ծառայության պետին,
- տարվա համար կազմում է նախատեսած անհրաժեշտ նյութերի, պահեստամասերի և այլ օժանդակ իրերի ցանկ և փոխանցում մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի ծառայության պետին,
- պահպանում և պատշաճ կերպով օգտագործում է մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի ծառայության պետից ընդունած գույքը, սարքեր/սարքավորումները։
Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը հանձնում է «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի մարդկային ռեսուրսների կառավարման բաժին անձամբ՝ անձնագրով /հասցե ք. Երևան, Չարենցի 46/․
- Ինքնակենսագրություն
- տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
- արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ լուսանկար՝ 3x4 սմ չափի,
- անձնագրի, ՀԾ համարանիշի պատճենները,
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 2024 թվականի օգոստոսի 26-ը ներառյալ:
Թափուր պաշտոնում ընտրությունը կատարվելու է քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո, հարցազրույցի եղանակով։ Պահանջներին բավարարող քաղաքացիները հավելյալ կտեղեկացվեն հարցազրույցի օրվա և ժամի մասին։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010-24-20-50 հեռախոսահամարով։