ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կենտրոնական լաբորատորիայի տեխնոլոգիական ծառայության գլխավոր ճարտարագետի թափուր հաստիք
21/07/2025
Աշխատանքային պայմաններ՝ մշտական
Աշխատանքային ժամեր՝ 09:00-18:00
Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Պ․ Սևակի 5/2
Աշխատավարձը՝ 150000 ՀՀ դրամ
Պարտականություններ՝
- իրականացում է լաբորատոր սարքերի և սարքավորումների տեխնիկական անսարքությունների հայտնաբերում և վերացում;
- իրականացում է լաբորատոր սարքերի և սարքավորումների նոր, էֆեկտիվ և մատչելի տեխնոլոգիաների մշակում և ներդրում;
- մասնակցում է առկա տեխնիկական միջոցների լավարկմանը (օպտիմիզացիային)։
Սահմանված պահանջներ՝
- քիմիական տեխնոլոգիայի, ֆիզիկայի կամ ՏՏ ոլորտի բարձրագույն կրթություն;
- համակարգչային գիտելիքներ;
- լաբորատոր սարքերի շահագործման և մեթոդաբանության կարողություն;
- օտար լեզուների իմացությունը ցանկալի է (անգլերեն, ռուսերեն);
- ծանրաբեռնված և պատասխանատու աշխատանքային ռեժիմում աշխատելու ունակություն;
- միջանձնային, հաղորդակցման և թիմում աշխատելու բավարար հմտություններ;
- աշխատաժամանակի պատշաճ կառավարման կարողություն;
- լավ գիտական դատողություն:
Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը հանձնում է «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի մարդկային ռեսուրսների կառավարման բաժին անձամբ՝ անձնագրով /հասցե ք. Երևան, Չարենցի 46/ կամ էլեկտրոնային տարբերակով` ուղարկելով hmc@env.am էլեկտրոնային հասցեին վերնագիր բաժնում նշելով` «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կենտրոնական լաբորատորիայի տեխնոլոգիական ծառայության գլխավոր ճարտարագետ:
- ինքնակենսագրություն
- տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
- արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք,
- երկու լուսանկար՝ 3x4 սմ չափի,
- անձնագրի, ՀԾ համարանիշի պատճենները։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 2025 թվականի եպտեմբերի 30-ը ներառյալ:
Թափուր պաշտոնում ընտրությունը կատարվելու է քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո, հարցազրույցի եղանակով։ Պահանջներին բավարարող քաղաքացիները հավելյալ կտեղեկացվեն հարցազրույցի օրվա և ժամի մասին։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010-24-20-50 հեռախոսահամարով։