AM RU EN

Համգործակցություն ՀԿ-ների հետ

Ապրիլի 22-ին «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի Օրհուս կենտրոնը «ԵՄ-ն հանուն երիտասարդների շրջանավարտների ցանց» ծրագրի շրջանակներում կազմակերպեց սեմինար Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի 13-18 տարեկան երիտասարադների համար

27/04/2023

Ապրիլի 22-ին «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի Օրհուս կենտրոնը «ԵՄ  երիտասարդ շրջանավարտների ցանց» ծրագրի (2022-2023թթ.) շրջանակներում Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի թիրախային խմբի 13-18 տարեկան երիտասարադների համար կազմակերպեց տեղեկատվական սեմինար նվիրված Երկրի օրվան։
Երկրի օրվա խորհուրդը մասնակիցներին ներկայացրեց Օրհուս կենտրոնի համակարգողը։ Նշվեց, որ  տոնի նպատակն է մարդկանց ուշադրությունը հրավիրել շրջակա միջավայրի և Երկիր մոլորակի խնդիրների վրա։

Առաջին անգամ ապրիլի 22-ին Երկիր մոլորակի օրը նշվել է 1970 թվականին: Երկրի առաջին օրը վերագրվում է որպես ժամանակակից բնապահպանական շարժման մեկնարկ, իսկ այժմ այն ճանաչվում է որպես մոլորակի ամենամեծ քաղաքացիական իրադարձություն:
Մասնակիցներին ներկայացվեց նաև տեղեկատվություն Օրհուսի կոնվենցիայի և Կոնվենցիայով սահմանված էկոլոգիական իրավունքների մասին։ Նրանք ծանոթացան Օրհուս կենտրոնի գործունեությանը, ինչպես նաև ինտերակտիվ ձևաչափով քննարկեցին գլոբալ և տեղային բնապահպանական հիմնախնդիրները։ 

Խոսելով բնապահպանական խնդիրների մասին, շեշտադրում կատարվեց բնական ռեսուրսների անխնա օգտագործման տենդենցի վրա, որը պատճառ է հանդիսանում բնապահպանական հիմնախնդիրների առաջացմանը և ազդեցությանը Երկրի կլիմայի վրա, նպաստելով գլոբալ տաքացմանը։ Մասնակիցները գիտելիքներ ստացան նաև շրջակա միջավայրի պահպանման պահանջներով պայմանավորված վերականգնվող աղբյուրներից էներգիա ստացման և էներգախնայողության պրոցեսների վերաբերյալ և միջոցառման ավարտին ամրապնդեցին ստացած գիտելիքները «Էներգապոլիա» բնապահպանական ուսուցողական խաղի միջոցով։