AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Ապրիլի 14-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Օրհուս կենտրոնում կայացավ հանդիպում

17/04/2023

Ապրիլի 14-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Օրհուս կենտրոնում կայացավ հանդիպում «Գորիսի Երիտասարդական կենտրոն» և «Մաքուր Գորիս» ՀԿ-ների ներկայացուցիչների, Լեհաստանից ժամանած պատվիրակության, Շրջակա միջավայրի նախարարության և ՊՈԱԿ-ի մասնագետների մասնակցությամբ։
«Գորիսի Երիտասարդական կենտրոն» և «Մաքուր Գորիս» ՀԿ-ների կողմից լեհական «Wiekszemniejsze» և «Zielonypunkt» հիմնադրամների հետ համատեղ 2022 թվականից սկսած իրականացվում է «Թափոնների արդյունավետ կառավարում-Գորիսի մարտահրավերները շրջակա միջավայրի անվտանգության ուղղությամբ» լեհ-հայկական համատեղ ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է թափոնների կառավարման ոլորտում լեհական փորձի ներդրումը Հայաստանում՝ Գորիս խոշորացված համայնքի օրինակով։

Հանդիպման ընթացքում քննարկվեց ՊՈԱԿ-ի փորձը թափոնների ուսումնասիրման ոլորտում, ինչպես նաև կարևորվեց Օրհուս կենտրոնների դերը շրջակա միջավայրի պահպանության խնդիրների մասին իրազեկման և վերհանման, ՀԿ-ների և ոլորտում գործող այլ կազմակերպությունների հետ համագործակցության միջոցով լուծումների ուղիների քննարկման և դրանք՝ որոշումներ կայացնող մարմիններին հասու դարձնելու գործում։ 
Քննարկվեցին հետագա համագործակցության հնարավորությունները՝ առաջիկայում համատեղ ծրագրեր կազմելու և իրականացնելու ակնկալիքով, ի շահ շրջակա միջավայրի պահպանության։

2025 թվականի հոկտեմբերի 29–31-ը Մարաքեշում կայացավ Համաշխարհային Օդերևութաբանական Կազմակերպության Ագրոօդերևութաբանական ծառայությունների մշտական կոմիտեի նիստը

03/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 20-24-ը ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը և տնօրենի խորհրդական Վալենտինա Գրիգորյանը պաշտոնական այցով գտնվել են Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում

31/10/2025

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը պաշտոնապես միացավ Հարավարևելյան Եվրոպայի բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման խորհրդատվական համակարգին

27/10/2025

Հոկտեմբերի 22-ին տեղի է ունեցել հանդիպում Տաջիկստանի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի պաշտպանության կոմիտեի «Տաջիկհիդրոմետ» գործակալության տնօրեն Աբդուլլո Խաբիբուլո Քուրբոնզոդայի հետ

23/10/2025

Քլորօրգանական թափոնների վերամշակում քայքայիչ ջրածնավորման եղանակով

15/10/2025