AM RU EN

ԼՈՒՐԵՐ

ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Թափոնների և քիմիական նյութերի ուսումնասիրության ծառայության Թափոնների և տեխնոլոգիաների ուսումնասիրության բաժնի պետի թափուր հաստիք

21/06/2022

Աշխատանքային պայմաններ՝ մշտական
աշխատանքի վայրը՝ ք.Երևան
աշխատավարձը՝ 200000 ՀՀ դրամ

  Պարտականություններ՝

 

  1. պատասխանատու է Բաժնի գործառույթների շրջանակներում աշխատանքների կազմակերպման, ծրագրման, ղեկավարման և հսկողություն սահմանելու համար.
  2. բացահայտում, վերլուծում և գնահատում է բաժնի առջև դրված գործառույթներից բխող մասնագիտական նշանակության խնդիրները, ինչպես նաև դրանց տալիս ստեղծագործական և այլընտրանքային լուծումներ.
  3. ապահովում է թափոնների ոլորտի միջազգային փորձի տվյալների ուսումնասիրության և վերլուծության աշխատանքների իրականացումը․
  4. ապահովում է սակավաթափոն և անթափոն տեխնոլոգիաների ուսումնասիրման աշխատանքների իրականացումը ՀՀ-ում՝ առավել մաքուր արտադրության ներդրման նպատակով.
  5. Ծառայության գործառույթների իրականացման նպատակով խորհրդակ¬ցութ-յուններին և քննարկումներին մասնակցություն
  6. ապահովում է թափոնների հեռացման վայրերի և դրանցում տեղակայված թափոնների ուսումնասիրության և վերլուծության աշխատանքների իրականացումը.
  7. ապահովում է դրամաշնորհային պայմանագրով նախատեսված, բաժնի կանոնակարգով սահմանված ծառայությունների մատուցման աշխատանքների իրականացումը.
  8. ապահովում է <<Վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրման և դրանց հեռացման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին>> Բազելի կոնվենցիայի շրջանակներում՝ հրահանգների, մեթոդիկաների (ուղեցույցեր), տեխնիկական պայմանների և մեթոդական ցուցումների մշկման աշխատանքների իրականացումը․
  9. ապահովում է «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայի շրջանակներում ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարմանն աջակցելու նպատակով իրակացնվող լաբորատոր հետազոտոթյունների համար շրջակա միջավայրի օբյեկտների նմուշառման աշխատանքների իրականացումը՝ դրանցում կայուն օրգանական աղտոտիչների մնացորդային քանակությունների որոշման համար․
  10. ապահովում է կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված, բաժնի կանոնակարգով սահմանված այլ աշխատանքների իրականացումը, կազմակերպումը և վերահսկումը.

  Սահմանված պահանջներ՝

  • ունի բարձրագույն կրթություն էկոլոգի մասնագիտությամբ և առնվազն երեք տարվա ոլորտային աշխատանքային ստաժ, կամ բարձրագույն կրթություն և առնվազն 5 տարվա ոլորտային աշխատանքային ստաժ.
  • իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
  • անթերի տիրապետում է հայերեն լեզվին, տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին.
  • ունի համակարգչային տեխնիկայի հետ աշխատելու հմտություն, համացանցի ծառայությունից օգտվելու կարողություն.
  • ունի էթիկայի կանոնների տիրապետում և ծառայողական հատկանիշների պատշաճ դրսևորում.
  • ունի բաժնի գործունեության վերաբերող անհրաժեշտ օրենքների, Կազմակերպության կանոնադրության, ներքին կարգապահական կանոնների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
  • տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը:
  •  Օտար լեզուների իմացություն (անգլերեն, ռուսերեն)
  •  Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն
  •  MS Office, Adobe, CorelDraw, HTML, CSS, PHP ծրագրերի, ծրագրավորման հիմունքների իմացություն
  •  ապահովում է թափոնների պետական կադաստրի ստեղծման և վարման աշխատանքներին աջակցության նպատակով ՀՀ տարածքում առաջացած թափոնների վերաբերյալ վարչական վիճակագրական հաշվետվությունների ուսումնասիրման և վերլուծության աշխատանքների իրականացումը.
  •  Մանրուքների նկատմամբ ուշադրություն։

  Ինքնակենսագրականներն ուղարկել էլեկտրոնային տարբերակով հետևյալ էլեկտրոնային հասցեին` hmc@env.am, վերնագիր բաժնում նշելով` «Թափոնների և տեխնոլոգիաների ուսումնասիրության բաժնի պետ»-ի թափուր հաստիք ։

  Դիմելու վերջնաժամկետը` հուլիսի 5-ը, ժամը 18:00: