19/04/2022
Աշխատանքային պայմաններ՝ Մշտական
Գտնվելու վայր՝ Երևան
Աշխատավարձ՝ 130000 ՀՀ դրամ
Աշխատանքային ժամեր՝ 09:00-18:00
Պարտականություններ՝
• ծառայության գործառույթներին առնչվող հարցերով Կազմակերպության այլ ստորաբաժանումներից պահանջել և ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր,
• ծառայության կողմից իրականացվող աշխատանքներին այլ մասնագետներ, փորձագետներ և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու վերաբերյալ տեղեկատվական վերլուծության ծառայության պետին ներկայացնել առաջարկություններ,
• ծառայության գործառույթների իրականացման նպատակով խորհրդակցություններ, քննարկումներ կազմակերպելու վերաբերյալ տեղեկատվական վերլուծության ծառայության պետին ներկայացնել առաջարկություններ,
• տարբեր հնարավոր տեղեկատվական աղբյուրներից օգտվելու միջոցով ծանոթանալ միջազգային փորձին,
• իրականացնել աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատանքները:
• պահանջում է տարբեր տեսակի և ձևաչափի տեղեկատվություն Կազմակերպության այլ ստորաբաժանումներից,
• կատարում է տեղեկատվական վերլուծության ծառայության պետի կողմից հանձնարարված աշխատանքները,
• իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև տեղեկատվական վերլուծության ծառայության պետի հանձնարարությամբ նախապատրաստում է տեղեկանքներ, զեկուցագրեր և այլ գրություններ,
• մասնակցում է ընթացիկ տեղեկագրերի, զեկուցագրերի, հաշվետվությունների և այլ փաստաթղթերի պատրաստման աշխատանքներին,
• մասնակցում է տվյալների պահպանման և արխիվացման աշխատանքներին:
Սահմանված պահանջներ՝
• ունի բարձրագույն կրթություն և առնվազն երեք տարվա ոլորտային աշխատանքային ստաժ,
• ունի համակարգչային գիտելիքներ, համացանցի ծառայությունից օգտվելու կարողություն,
• ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:
• ունի իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
• հայերեն լեզվի անթերի տիրապետում, ռուսերեն և անգլերեն լավ լեզվի իմացություն:
Ինքնակենսագրականներն ուղարկել էլեկտրոնային տարբերակով հետևյալ էլեկտրոնային հասցեին` hmc@env.am, վերնագիր բաժնում նշելով` ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի «Տեղեկատվական վերլուծության ծառայության առաջատար մասնագետ»-ի թափուր հաստիք ։
Դիմելու վերջնաժամկետը` ապրիլի 26, ժամը 18:00: