AM RU EN

ԼՈՒՐԵՐ

ՀՀ ՇՄՆ  «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի «Տեղեկատվական վերլուծության ծառայության առաջատար մասնագետ»-ի թափուր հաստիք

24/03/2022

Աշխատանքային պայմաններ՝ Մշտական
Գտնվելու վայր՝ Երևան
Աշխատավարձ՝ 130000 ՀՀ դրամ
Աշխատանքային ժամեր՝ 09:00-18:00

  Պարտականություններ՝

•    ծառայության գործառույթներին առնչվող հարցերով Կազմակերպության այլ ստորաբաժանումներից պահանջել և ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր,
•    ծառայության կողմից իրականացվող աշխատանքներին այլ մասնագետներ, փորձագետներ և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու վերաբերյալ տեղեկատվական վերլուծության ծառայության պետին ներկայացնել առաջարկություններ,
•    ծառայության գործառույթների իրականացման նպատակով խորհրդակցություններ, քննարկումներ կազմակերպելու վերաբերյալ տեղեկատվական վերլուծության ծառայության պետին ներկայացնել առաջարկութ¬յուններ,
•    տարբեր հնարավոր տեղեկատվական աղբյուրներից օգտվելու միջոցով ծանոթանալ միջազգային փորձին,
•    իրականացնել աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատանքները:
•    պահանջում է տարբեր տեսակի և ձևաչափի տեղեկատվություն Կազմակերպության այլ ստորաբաժանումներից,
•    կատարում է տեղեկատվական վերլուծության ծառայության պետի կողմից հանձնարարված աշխատանքները,
•    իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև տեղեկատվական վերլուծության ծառայության պետի հանձնարարությամբ նախապատրաստում է տեղեկանքներ, զեկուցագրեր և այլ գրություններ,
•    մասնակցում է ընթացիկ տեղեկագրերի, զեկուցագրերի, հաշվետվությունների և այլ փաստաթղթերի պատրաստման աշխատանքներին, 
•    մասնակցում է տվյալների պահպանման և արխիվացման աշխատանքներին:

  Սահմանված պահանջներ՝

•    ունի բարձրագույն կրթություն և առնվազն երեք տարվա ոլորտային աշխատանքային ստաժ,
•    ունի համակարգչային գիտելիքներ, համացանցի ծառայությունից օգտվելու կարողություն,
•    ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:
•    ունի իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն,  ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
•    հայերեն լեզվի անթերի տիրապետում, ռուսերեն և անգլերեն լավ լեզվի իմացություն:

  Ինքնակենսագրականներն ուղարկել էլեկտրոնային տարբերակով հետևյալ էլեկտրոնային հասցեին` hmc@env.am, վերնագիր բաժնում նշելով` ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի «Տեղեկատվական վերլուծության ծառայության առաջատար մասնագետ»-ի թափուր հաստիք ։

  Դիմելու վերջնաժամկետը` ապրիլի 1, ժամը 18:00:

«ԵՄ-ն` շրջակա միջավայրի համար. ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ դիատոմների վերաբերյալ (մաս II) առցանց տարածաշրջանային վերապատրաստում

22/09/2023

Oգոստոսի 29-ից սեպտեմբերի 1-ը Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության շրջակա միջավայրի գործակալության լաբորատորիայում տեղի ունեցավ լաբորատոր դասընթաց

18/09/2023

«Օզոնային շերտի վերականգնում և կլիմայի փոփոխության նվազեցում»․ այս կարգախոսի ներքո այսօր նշվում է օզոնային շերտի պահպանության միջազգային օրը

18/09/2023

Սեպտեմբերի 4-6-ը Շվեցարիայի Ժնև քաղաքում կայացել է ՄԱԿ ԵՏՀ Մեծ տարածությունների վրա օդի անդրսահմանային աղտոտման կոնվենցիայի #LRTAP «Ռազմավարությունների և վերանայում» աշխատանքային խմբի 61-րդ նիստը

13/09/2023

Սեպտեմբերի 6-ին և 7-ին հերթական անգամ իրականացվել է Սևանա լճի ջրի որակի մոնիթորինգ

13/09/2023