AM RU EN

ԼՈՒՐԵՐ

ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի «Հեռահաղորդակցության և հիդրոօդերևութաբանական տվյալների կառավարման ծառայության հիդրոօդերևութաբանական տվյալների կառավարման  բաժնի   պետի/ ծառայության պետի տեղակալ»-ի թափուր հաստիք

16/03/2022

Աշխատանքային պայմաններ՝ Մշտական
Գտնվելու վայր՝ Երևան
Աշխատավարձ՝ 200000 ՀՀ դրամ
Աշխատանքային ժամեր՝ 09:00-18:00

  Պարտականություններ՝

•    ծառայության պետին ներկայացնում է բաժնի աշխատանքների արդյունքների ընդհանրացումը և դրանց բարելավմանն ուղղված առաջարկությունները.
•    իր իրավասության շրջանակներում  տալիս է մեթոդական և տեխնիկական ցուցումներ:  
•    ներկայացնում է ծառայության պետին առաջարկություններ բաժնի աշխատակիցներին վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.
•    կազմակերպության տնօրենի և ծառայության պետի համաձայնությամբ, պետական  և  հասարակական կազմակերպություններում և  հիմնարկներում  ներկայացնում է   ծառայության գործունեության  հետ  կապված  հարցերը․
•    իր  լիազորության սահմաններում բաժնի/ծառայության աշխատակիցներից պահանջում է հրահանգների, կազմակերպության տնօրենի որոշումների և հանձնարարականների կատարման մասին տեղեկատվություն․
•    կատարում է աշխատանքային կարգապահության պահպանմանն  և կադրերի որակավորման բարձրացմանն ուղղված աշխատանքներ.
•    ապահովում է բաժնի  աշխատանքային ծրագրերի ժամանակին և որակով կատարումը
•    ապահովում է բաժնի գործունեությանը վերաբերվող տնօրենի հրամանների և ցուցումների կատարումը.
•    պատասխանատվություն է կրում ծառայության  աշխատակիցների պարտականությունների ոչ պատշաճ կատարման  համար.
•    անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում բաժնի գործունեությունը բարելավելու և զարգացնելու ուղղությամբ.
•    պատասխանատու է սույն պաշտոնի նկարագրով իր առջև դրված խնդիրների և գործառույթների կատարման որակի համար, ներքին աշխատանքային կարգապահության խախտման համար, գույքի, սարքերի, սարքավորումների օգտագործման համար։

  Սահմանված պահանջներ՝

•    բարձրագույն տեխնիկական  կրթություն  և  առնվազն  երեք տարվա ոլորտային  աշխատանքային ստաժ կազմակերպությունում (իրավանախորդ կազմակերպություններում).
•    բաժնի գործունեությանը վերաբերող անհրաժեշտ օրենքների, ծառայության կանոնադրության, ներքին կարգապահական կանոնների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
•    համակարգչային և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
•    ծրագրավորման  առնվազն  մեկ լեզվի, ցանկալի է նաև ծրագրավորման այլ լեզուների  իմացություն․
•    անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում, բաժնի  գործունեության, խնդիրների, կարիքների ներկայացման, հնարավոր իրավիճակները գնահատելու  և  լավագույն տարբերակներ գտնելու, կառավարման   կարողություն.
•    հայերեն լեզվի անթերի տիրապետում, ռուսերենին՝ ազատ, ցանկալի է նաև մեկ այլ օտար լեզվի իմացություն.
•    էթիկայի կանոնների տիրապետում և ծառայողական հատկանիշների պատշաճ դրսևորում։

  Ինքնակենսագրականներն ուղարկել էլեկտրոնային տարբերակով հետևյալ էլեկտրոնային հասցեին` hmc@env.am, վերնագիր բաժնում նշելով` ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի «Հեռահաղորդակցության և հիդրոօդերևութաբանական տվյալների կառավարման ծառայության հիդրոօդերևութաբանական տվյալների կառավարման  բաժնի   պետի/ ծառայության պետի տեղակալ»։

  Դիմելու վերջնաժամկետը` ապրիլի 3, ժամը 18:00: