AM RU EN

ԼՈՒՐԵՐ

ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերեվութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի «Օդերեվութաբանության ծառայության հելիոերկրաֆիզիկայի եվ ռադիոլոգիայի բաժնի գլխավոր մասնագետ»-ի թափուր հաստիք

19/04/2022

Աշխատանքային պայմաններ՝ Մշտական
Գտնվելու վայր՝ Երևան
Աշխատավարձ՝ 150000 ՀՀ դրամ
Աշխատանքային ժամեր՝ 09:00-18:00

  Պարտականություններ՝

•    իրականացնում է Կազմակերպության և Օզոնի ազգային կենտրոնի ամենօրյա տեղեկագրերի համար Հայաստանի ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվության ինդեքսների, Արևի ակտիվության, Երկրի մագնիսական դաշտի վիճակի և ռադիոակտիվ ճառագայթման մակարդակի մասին տեղեկատվությունը․
•    կազմակերպում է ամենօրյա տեղեկագրի համար Հայաստանի ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվության ինդեքսների, Արևի ակտիվության, Երկրի մագնիսական դաշտի վիճակի և ռադիոակտիվ ճառագայթման մակարդակի  մասին տեղեկատվություն բնակչությանը․
•    մասնակցում է բաժնի տարեկան ու հեռանկարային զարգացման պլանների մշակմանը.
•    մասնակցում է բաժնի ու օդերևութաբանական կայանների մասնագետների գիտելիքների խորացման և որակավորման բարձրացմանը․
•    գլխավորում է ակտինոմետրիական, օզոնաչափական և ռադիոլոգիական տվյալների բանկի ստեղծման ու արխիվացման աշխատանքները․
•    մասնակցում է հելիոերկրաֆիզիկական և ռադիոլոգիական դիտարկումների արդյունքներն ամփոփող ամենամյա տարեգրերի կազմման, խմբագրման և հրապարակման աշխատանքներին․
•    կազմակերպում է Ամբերդ օդ. կայանում Դոբսոնի սպեկտրոֆոտոմետրով չափված օզոնի ընդհանուր պարունակության տվյալների, սահմանված կարգով, ժամանակին մշակումն, արխիվացումն ու ուղարկումը՝ Օզոնային և ՈՒլտրամանուշակագույն ճառագայթման տվյալների Համաշխարհային Կենտրոն․
•    ապահովում է օզոնաչափական, ակտինամետրական, ռադիոլոգիական գործիքների ստուգաճշտումն ըստ միջազգային ստանդարտների,
•     այցելելում է դիտակայաններ` տեղում ստուգումներ անցկացնելու և մեթոդական օգնություն ցուցաբերելու համար.
•    անհրաժեշտության դեպքում բաժնի պետի հետ համաձայնեցված կարգով իր գործառույթների շրջանակներում կատարվող գործունեությունը իրականացնելու համար հանձնարարություններ է տալիս բաժնի աշխատակիցներին.
•      աջակցում է բաժնում կատարվող հելիոերկրաֆիզիկական և ռադիոլոգիական դիտարկումների արդյունքների մշակման ամենօրյա աշխատանքներին և վերահսկում դրանց կատարման ընթացքը․
•    կատարում է իր գործառույթների շրջանակներում բաժնի պետի հանձնարարությունները
•    կրում է պատասխանատվություն օրենքների, իրավական այլ ակտերի, հիմնադրի կամ տնօրենի հրամանների, պետական կազմակերպության կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար:

  Սահմանված պահանջներ՝

•    ունի բարձրագույն մասնագիտական կրթություն (ֆիզիկա, ջրաօդերևութաբանություն, աշխարհագրություն) և  առնվազն երկու տարվա ոլորտային աշխատանքային ստաժ․
•    անթերի տիրապետում է հայոց լեզվին, գիտի առնվազն մեկ օտար լեզու (անգլերեն/ռուսերեն),
•    տիրապետում է էթիկայի կանոններին և ունի ծառայողական հատկանիշների պատշաճ դրսևորում,
•    ունի ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ,
•    տիրապետում է համակարգչային ծրագրերի (MS Office, Internet Tools),
•    կարողանում է աշխատել մեծ ծավալի տեղեկատվության հետ,
•    ունի մանրուքների նկատմամբ ուշադրություն,
•    տիրապետում է կազմակերպության կանոնադրությանը և ներքին կարգապահական կանոններին։
 

  Ինքնակենսագրականներն ուղարկել էլեկտրոնային տարբերակով հետևյալ էլեկտրոնային հասցեին` hmc@env.am, վերնագիր բաժնում նշելով` ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի «Անտառների և կենսաբազմազանության մոնիթորինգի ծառայության կենսաբազմազանության մոնիթորինգի խմբի գլխավոր մասնագետ»։

  Դիմելու վերջնաժամկետը` ապրիլի 3, ժամը 18:00: