10/11/2025
Սևանա լճի մակարդակը 2025 թվականի նոյեմբերի 3-9-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.30 մ (09.11.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 15 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 9 սմ-ով։
Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը 2025 թվականի նոյեմբերի 3-9-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 0.719 մլն.մ3, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 9-ը ներառյալ՝ 108.859 մլն.մ3:


