AM RU EN

ՍԵՎԱՆԱ ԼԻՃ

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի հոկտեմբերի 20-26-ը

27/10/2025

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հոկտեմբերի 20-26-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.34 մ (26.10.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 13 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 5 սմ-ով։

Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը 2025 թվականի հոկտեմբերի 20-26-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 0.477 մլն.մ³, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 26-ը ներառյալ՝ 107.492 մլն.մ³:

Սևանա լճից բացթողնված ջրի ծավալը ըստ Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետի հոկտեմբերի 20-26-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 0.000 մլն.մ³, իսկ ընդհանուր գումարային բացթողումը՝ հունիսի 6-ից հոկտեմբերի 26-ը ներառյալ՝ 180.965 մլն.մ³: