AM RU EN

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն․ 15․09 – 21․09․2025թ.  

22/09/2025

 Տասնօրյակի  ընթացքում շարունակվել են գյուղատնտեսական աշխատանքները։
Հովտային շրջաններում կատարվել է պտղատուների, բանջարանոցային մշակաբույսերի, խաղողի, ձմերուկի, սեխի, եգիպտացորենի, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ հնդավորների, կարտոֆիլի, կաղամբի բերքահավաք։
Նախալեռնային շրջաններում սկսվել են աշնանացան ցորենի  նախացանքի աշխատանքները։   
Լեռնային շրջաններում  շարունակվել է աշնանացան ցորենի ցանքը, տեղ-տեղ հատիկը կտցել է։
Տասնօրյակի վերջին դիտված տեղումները դժվարեցրել են բերքահավաքի աշխատանքները, սակայն բարձրացրել են հողի խոնավության պաշարները՝ բարելավվելով աշնանացանի նախացանքի, ցանքի, հատիկի աճի  պայմանները: