25/08/2025
Շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի հասունացումը, բերքահավաքը և դաշտային անհրաժեշտ միջոցառումները։
Եղանակային պայմանները նպաստավոր են եղել մշակաբեւյսերի հասունացման և շաքարանյութերի կուտակման համար։
Հովտային և նախալեռնային շրջաններում կատարվել է պտղատուների, բանջարանոցային մշակաբույսերի, խաղողի, ձմերուկի, սեխի և եգիպտացորենի մասսայական բերքահավաք։
Որոշ լեռնային շրջաններում սկսվել է աշնանացան ցորենի նախացանքային աշխատանքները։