AM RU EN

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն․ 04.08-10.08․2025թ.

11/08/2025

Շաբաթվա  ընթացքում հանրապետությունում շարունակել է մշակաբույսերի հասունացումը և բերքահավաքը։
Հովտային և նախալեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների, եգիպտացորենի, կաղամբի, կարտոֆիլի, բանջարանոցային մշակաբույսերի, ձմերուկի և սեխի հասունացումը, կատարվել է բերքահավաք։ Դիտվել է  խոտաբույսերի ցողունի աճ, շարունակվել է ծխախոտի տերևների հասունացումը և չորացումը։
Լեռնային շրջաններում պտղատուների մոտ տեղի է ունենում շաքարանյութի կուտակում, առանձին շրջաններում կատարվել է հացահատիկային մշակաբույսերի բերքահավաք։ 
Շաբաթվա ընթացքում հանրապետությունում պահպանվել է բարձր ջերմային ֆոնը, կատարվել է  լրացուցիչ վեգետացիոն ոռոգում։