04/08/2025
Շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակել է մշակաբույսերի հասունացումը։
Հովտային շրջաններում սկսվել է խաղողի հասունացումը, կատարվել է բանջարանոցային մշակաբույսերի և ձմերուկի բերքահավաք։ Շարունակվել է ծխախոտի տերևների հասունացումը, կատարվել է տերևաքաղ։
Լեռնային և նախալեռնային շրջաններում շարունակվել է բանջարանոցային մշակաբույսերի և պտղատուների հասունացումը։
Պտղատուների մոտ տեղի է ունենում շաքարային նյութերի կուտակում։
Լեռնային շրջաններում կատարվել է հացահատիկային մշակաբույսերի բերքահավաք։
Դիտված բարձր ջերմային ֆոնի և տեղումների սակավության հետևանքով բույսերը լրացուցիչ ոռոգման կարիք ունեն։