AM RU EN

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն․ 14․07 - 20․07․2025թ.

21/07/2025

Շաբաթվա ընթացքում շարունակվել է մշակաբույսերի աճն ու զարգացումը։
Եղանակային պայմաններն նպաստավոր են եղել մշակաբույսերի հասունացման և բերքահավաքի համար։
Հովտային շրջաններում շարունակվել է պտղատուների, բանջարանոցային, բանջարաբոստանային մշակաբույսերի  հասունացումը և  բերքահավաքը։ Կատարվել է առվույտի երրորդ հունձ։  
Նախալեռնային շրջաններում շարունակվել  է պտղատուների, աշնանացան ցորենի,  եգիպտացորենի  հասունացումը և կատարվել է բերքահավաք։  Բանջարանոցային մշակաբույսերի դաշտերում իրականացվել է միջշարքային փխրեցում։
Լեռնային շրջաններում հացահատիկային մշակաբույսերը գտնվել  են  մոմային  հասունացման փուլում, որոշ շրջաններում  հասունացել են։