14/07/2025
Շաբաթվա ընթացքում շարունակվել է մշակաբույսերի աճն ու զարգացումը։
Հովտային շրջաններում շարունակվել է պտղատուների, բանջարանոցային մշակաբույսերի, ձմերուկի հասունացումը և բերքահավաքը։ Սկսվել է ծխախոտի վերին տերևների առաջացումը։
Դաշտերում և այգիներում կատարվել է հերթական վեգետացիոն ոռոգում։
Նախալեռնային շրջաններում սկսվել է աշնանացան ցորենի և եգիպտացորենի հասունացումը, շարունակվել է կարտոֆիլի պալարագույացումը և կաղամբի տեխնիկական հասունացումը, կատարվել է պտղատուների բերքահավաք և խոտաբույսերի առաջին հունձ։
Լեռնային շրջաններում սկսվել է կորիզավորների և կաղամբի հասունացումը, բանջարանոցային մշակաբույսերի և կարտոֆիլի ծաղկումն ավարտվել է։