AM RU EN

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն․ 30․06 – 06․07․2025թ.

07/07/2025

Շաբաթվա ընթացքում շարունակվել է մշակաբույսերի  հասունացումը և դաշտային աշխատանքները։
Հովտային շրջաններում ավարտվել է աշնանացան ցորենի բերքահավաքը, շարունակվել  է  պտղատուների հասունացումը և բերքահավաքը,  սկսվել  է  բանջարանոցային մշակաբույսերի հասունացումը, կատարվել է խոտաբույսերի երկրորդ հունձ։                                                           
Նախալեռնային շրջաններում աշնանացան ցորենը դեռ  շարունակվել է գտնվել  մոմային հասունացման փուլում, սկսվել է եգիպտացորենի կաթնային հասունացումը և կարտոֆիլի պալարագոյացումը։  Շարունակվել  է պտղատուների և կաղամբի տեխնիկական հասունացում։ 
 Լեռնային շրջաններում  հացահատիկային մշակաբույսերը շարունակվել են գտնվել  կաթնային հասունացման փուլում։ Շարունակվել է կաղամբի միջահաս տեսակի գլխի ձևավորումը, տեղ-տեղ սկսվել է տեխնիկական հասունացում  և կարտոֆիլի  վերգետնյա մասի թառամումը, բանջարանոցայինները ծաղկել են։