AM RU EN

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն․  23․06 – 29․06․2025թ.  

30/06/2025

Շաբաթվա ընթացքում շարունակվել է մշակաբույսերի աճն ու զարգացումը։
Հովտային շրջաններում կատարվել  է  կորիզավորների մասսայական և աշնանացան ցորենի բերքահավաք։
Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է կանաչ հասունացումը,  խոտաբույսերը ծաղկել են, դիտվել է ծխախոտի տերևների տեխնիկական հասունացում։ 
Դաշտերում և այգիներում  կատարվել  է  հերթական  վեգետացիոն  ոռոգում։
Նախալեռնային շրջաններում աշնանացան ցորենը գտնվել է մոմային հասունացման փուլում, եգիպտացորենը հուրանակալել  է, պտղատուների մոտ տեղի է ունեցել շաքարանյութի կուտակում,  կաղամբի մոտ՝ տեխնիկական հասունացում։ Դիտվել է կարտոֆիլի վերգետնյա մասի թառամում։
Լեռնային շրջաններում  հացահատիկային մշակաբույսերը գտնվել  են կաթնային հասունացման փուլում։ Շարունակվել է կաղամբի միջահաս տեսակի գլխի ձևավորումը, կարտոֆիլի ծաղկումն ավարտվել է։