AM RU EN

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն․ 16․06 – 22․06․2025թ.

23/06/2025

Շաբաթվա ընթացքում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը, իրականացվել են դաշտային աշխատանքներ։
Լեռնային շրջաններում հացահատիկային մշակաբույսերը գտնվել են հասկակալման և ծեղացողունի ներքին հանգույցների առաջացման, նախալեռներում՝  ծաղկման, հովտային շրջաններում՝  մոմային հասունացման, տեղ-տեղ լրիվ  հասունացման փուլերում։
Հովտային շրջաններում շարունակվել է կորիզավորների մասսայական բերքահավաքը, դաշտերում և այգիներում  կատարվել  է  հերթական  վեգետացիոն  ոռոգում, նախալեռներում սկսվել է պտղատուների հասունացումը, ձևավորվել են խաղողի ողկույզները։ 
Արարատյան դաշտում  բանջարանոցային մշակաբույսերը  շարունակել  են գտնվել ծաղկաբույլերի և ծաղիկների թառամման, նախալեռնային շրջաններում՝ կողային ընձյուղների,  իսկ լեռնային շրջաններում՝ առաջին և երրորդ տերևները։
Դիտված տեղումները բարձրացրել  են հողի արդյունավետ խոնավության պաշարները։