AM RU EN

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն․  09․06 - 15․06․2025թ.  

16/06/2025

Հանրապետությունում  շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։
Հովտային շրջաններում  սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։
Աշնանացան ցորենը շարունակել է գտնվել  կաթնային հասունացման փուլում։     Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։      Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի  ծաղկումը, առաջացել են կաղամբի տերևները։
Աշնանացան ցորենը հասկակալման փուլում է։