AM RU EN

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն․ 15․04-21․04.2024թ.

29/04/2024

Շաբաթվա ընթացքում դիտված եղանակային պայմանները նպաստավոր են եղել գյուղատնտեսական մշակաբույսերի աճի և զարգացման համար։
Հովտային շրջաններում շարունակվել է աշնանացան ցորենի ծեղացողունի ներքին հանգույցների առաջացումը, որոշ շրջաններում սկսվել է հասկակալումը։
Նախալեռնային շրջաններում  շարունակվել է աշնանացան ցորենի ծեղացողունի ներքին հանգույցների առաջացումը, լեռնային  շրջաններում սկսվել է ցողունակալումը։
Արարատյան դաշտում սկսվել է ծիրանենու պտուղների ձևավորումը։ Դիտվել է դեղձենու ծաղկման ավարտ։
Հովտային շրջաններում դիտվել է խաղողի առաջին, տեղ-տեղ՝ երրորդ տերևների առաջացումը, նախալեռնային շրջաններում խաղողի բողբոջներն ուռչել են։
Նախալեռնային շրջաններում շարունակվել, իսկ լեռնային շրջաններում սկսվել է կարտոֆիլի ցանքը։