AM RU EN

ԼՈՒՐԵՐ

ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի «Տեղեկատվական վերլուծության ծառայության թարգմանչի (անգլերեն)» թափուր հաստիք

03/04/2024

Աշխատանքային պայմաններ՝  մշտական
Աշխատանքի վայրը՝  ք.Երևան
Աշխատավարձը՝  140000 ՀՀ դրամ
Աշխատանքային ժամեր՝  09:00-18:00

Պարտականություններ՝

  • Շրջակա միջավայրի նախարարության կայքի անգլերեն լեզվի թարգմանությունների ապահովում
  • «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կայքի անգլերեն լեզվի թարգմանությունների ապահովում,
  • Ծառայության գործառույթներին առնչվող հարցերով անհրաժեշտ տեղեկատվության և նյութերի ստացում, թարգմանում
  • Ծառայության գործառույթների իրականացման նպատակով Ծառայության պետին առաջարկությունների ներկայացում
  • Տարբեր հնարավոր տեղեկատվական աղբյուրներից օգտվելու միջոցով փորձի ուսումնասիրում, գիտելիքների բարելավում
  • Իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև ծառայության պետի հանձնարարությամբ թարգմանությունների իրականացում

Սահմանված պահանջներ՝

  • բարձրագույն կրթություն և առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ
  • հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
  • համակարգչից և համացանցից օգտվելու կարողություն
  • տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն։

Ինքնակենսագրությունը  (CV-ին) կարող եք ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին` hmc@env.am, վերնագիր բաժնում նշելով` ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի «Տեղեկատվական վերլուծության ծառայության թարգմանիչ (անգլերեն)»։

Դիմելու վերջնաժամկետը՝  ապրիլի 18, ժամը 18:00: