ՀՀ ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի «Անտառների և կենսաբազմազանության մոնիթորինգի ծառայության կենսաբազմազանության մոնիթորինգի խմբի գլխավոր մասնագետ»-ի թափուր հաստիք
01/04/2024
Աշխատանքային պայմաններ՝ մշտական
Աշխատանքի վայրը՝ ք.Երևան
Աշխատավարձը՝ 230000 ՀՀ դրամ
Աշխատանքային ժամեր՝ 09:00-18:00
Սահմանված պահանջներ՝
- բարձրագույն մասնագիտական կրթություն,
- կենսաբազմազանության վերաբերյալ տվյալների հավաքագրման փորձ,
- համակարգչային ծրագրերի իմացություն, տվյալների բազայի հետ աշխատելու հմտություն,
- տրամաբանելու, տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
- հայերեն, անգլերեն լեզուների իմացություն,
- լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն։
Վարորդական իրավունքի առկայությունը կդիտվի որպես առավելություն
Պարտականություններ՝
- իրականացնել կենսաբազմազանության մոնիթորինգի գործողություններ անտառտնտեսությունների և ԲՀՊՏ-ների տարածքներում․
- ապահովել դաշտում տվյալների ճշգրիտ հավաքագրումը
- խմբի ղեկավարի հանձնարարությամբ նախապատրաստել խմբի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող առաջարկություններ, եզրակացություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ այլ փաստաթղթեր,
- կատարել խմբի ղեկավարի կողմից հանձնարարված աշխատանքներ,
- իրականացնել Խմբի կանոնակարգով նախատեսված այլ գործառույթներ,
- Կրել պատասխանատվություն իր գործառույթների ապահովման, օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվության, իր մեղքով Կազմակերպությանը պատճառված վնասի համար։
Ինքնակենսագրությունը (CV-ին) կարող եք ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին` hmc@env.am, վերնագիր բաժնում նշելով` ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի «Անտառների և կենսաբազմազանության մոնիթորինգի ծառայության կենսաբազմազանության մոնիթորինգի խմբի գլխավոր մասնագետ»-ի թափուր հաստիք։
Դիմելու վերջնաժամկետը՝ ապրիլի 18, ժամը 18:00: