AM RU EN

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն

Գյուղատնտեսական մշակաբույսերի զարգացման պայմանները

13/03/2024

Փետրվարին դիտված նորմայից բարձր ջերմաստիճանների հետևանքով Արարատյան դաշտում, Տավուշի և Սյունիքի հովտային շրջաններում բազմամյա միջին ժամկետներից 30-35 օր շուտ աշնանացան ցորենի վեգետացիան վերսկսվեց։ 
Փետրվարի երկրորդ տասնօրյակում հովտային շրջաններում որոշ պտղատուների բողբոջներն ուռչեցին, կատարվեց խաղողի վազի այգեբաց, դաշտերում  և այգիներում  սկսվեց էտի, փխրեցման, Արարատյան դաշտում՝ վաղահաս կարտոֆիլի տնկման աշխատանքները։         
Մարտի առաջին տասնօրյակում դիտվեց ջերմաստիճանի նվազում, մարտի 1, 2, 3-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում նվազագույն ջերմաստիճանը գրանցվեց՝ օդում -6․․․-80C, հողի մակերևույթին՝ -7․․․-100C, լեռնային և որոշ նախալեռնային շրջաններում տասնօրյակի վերջին դիտվեց ձյուն, մնացած շրջաններում՝ անձրև։
Լեռնային շրջաններում աշնանացան ցորենը շարունակվել է գտնվել ձմեռային հանգստի շրջանում, հողը սառած է 5-10սմ  խորությամբ։