AM RU EN

ԼՈՒՐԵՐ

ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով «ՀՄԿ» ՊՈԱԿ-ը արժանացել է Պատվոգրի

27/03/2023

ՀՀ Պաշտպանության նախարարության հետ սերտ համագործակցության և Օդերևութաբանի մասնագիտական տոնի առթիվ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի 2023 թվականի մարտի 22-ի հրամանով արժանացել է Պատվոգրի։ 
Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ Պաշտպանության նախարարությանը բարձր գնահատանքի համար և հավաստիացնում, որ շարունակելու ենք զարգացնել սերտ համագործակցությունը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության պաշտպանության և անվտանգության ապահովմանը։