AM RU EN

ԼՈՒՐԵՐ

«Հայաստանում կլիմայի փոփոխության և երաշտների մոնիթորինգի խնդիրների վերաբերյալ» թեմայով դասախոսություն ՀԱԱՀ-ում

27/03/2023

Մարտի 22-ին Անտառագետի, Ջրաբանի և Օդերևութաբանի օրերի կապակցությամբ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում անցկացվեց դասախոսություն՝ «Հայաստանում կլիմայի փոփոխության և երաշտների մոնիթորինգի խնդիրների վերաբերյալ» թեմայով։
Դասախոսությանը ներկա էին Անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնի վարիչը, դասախոսները և կայուն գյուղատնտեսություն ծրագրի մագիստրոսները։
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորնգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Կլիմայի ծառայության պետ Արթուր Գևորգյանը ներկայացրեց ծառայության աշխատանքները, ինչպես նաև գիտական ուսումնասիրություններ Հայաստանում կլիմայի փոփոխության, կլիմայի մոնիթորինգի և երաշտների գնահատման հարցերի վերաբերյալ։
Հայաստանի համար կլիմայի փոփոխության սպառնալիքների մասին խոսվեց՝ երաշտների ուժգնացման տեսանկյունից։ Շատ կարևոր է Հայաստանում ներդնել երաշտի մոնիթորինգի և կառավարման հուսալի և ժամանակակից համակարգ, որի վերաբերյալ հնչեցին հարցեր և ծավալվեցին քննարկումներ։
Անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնի դասախոսները հայտնեցին իրենց հետաքրքրությունը ամրապնդել համագործակցությունը «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի հետ և հետագայում իրականացնել համատեղ աշխատանքներ՝ կլիմայի փոփոխության հետ կապված միջազգային և պետական գիտակրթական ծրարգրերի շրջանակներում: