AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում մարտի 22-ին անցկացվել է «Հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիթորինգի արդի խնդիրները կիսալեռնային և լեռնային շրջաննրում» խորագրով աշխատաժողով

24/03/2023

Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում մարտի 22-ին անցկացվել է «Հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիթորինգի արդի խնդիրները կիսալեռնային և լեռնային շրջաննրում» խորագրով աշխատաժողովը, որը նվիրված էր ջրաբանի և օդերևութաբանի մասնագիտական օրվան։
Ողջույնի խոսքով հանդես են եկել ֆակուլտետի դեկան պարոն Մարատ Գրիգորյանը, ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնի վարիչ պարոն Արսեն Գրիգորյանը, նույն ամբիոնի դոցենտ տիկին Վարդուհի Մարգարյանը և ֆակուլտետի ՈւԳԸ-ի նախագահ Մարիամ Տաշյանը։ Աշխատաժողովի ընթացքում քննարկվել, վերհանվել և պարզաբանվել են հիդրոօդերևութաբանության ոլորտում ծառացած գերակա խնդիրները՝ շեշտադրելով վերջինիս դերը հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարներում և գլոբալ մարտահրավերներում։
Աշխատաժողովին զեկույցներով հանդես են եկել ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետի ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնի, ինչպես նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ), Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության, ՀՀ ԳԱԱ Երկրաբանության ինստիտուտի մասնագետներն ու ուսանողները, Հրազդան քաղաքի թիվ 12 դպրոցի աշակերտներ և աշխարհագրության ուսուցչուհի Մարինա Մարգարյանը։
Կարևորվել է նմանատիպ միջոցառումների կազմակերպումը և հատկապես ուսանողների ու աշակերտների ընդգրկումը։