AM RU EN

ԼՈՒՐԵՐ

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը շարունակաբար զարգացման շնորհիվ բարձրացնում է անալիզների որակը և կոմպետենտությունը

22/03/2023

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը կարևորելով լաբորատոր փորձարկումների ճշգրտությունը՝ տեխնիկական և մասնագիտական կարողությունների շարունակաբար զարգացման շնորհիվ բարձրացնում է անալիզների որակը և կոմպետենտությունը։
2023 թվականի փետրվարին լաբորատորիան մասնակցել է մակերևութային և ստորերկրյա ջրերի նմուշների միջլաբորատոր ստուգաճշտմանը (proficiency testing): Ստուգաճշտման է ենթարկվել 56 ջրի որակի ցուցանիշ՝ նուտրիենտներ, հիմնական իոններ և ծանր մետաղներ, որոնց արդյունքները գտնվել են ճշգրտության սահմաններում։
Որակավորման թեստերն իրականացվել են Ավստրիայի շրջակա միջավայրի գործակալության կողմից «ԵՄ-ն՝ շրջակա միջավայրի համար – Ջրային ռեսուրսների և շրջակա միջավայրի մասին տվյալներ» (EU4Environment – Water Resources and Environmental Data) ծրագրի շրջանակներում։

 
2022 թվականի նոյեմբերին լաբորատորիան մասնակցել է արհեստական անձրևաջրերի միջլաբորատոր ստուգաճշտմանը։ Ստուգաճշտման է ենթարկվել 10 ջրի որակի ցուցանիշ՝ հիմնական անիոններ և կատիոններ, ջրածնային ցուցիչ, էլեկտրահաղորդականություն, ամոնիում իոն, որոնց արդյունքները գտնվել են ճշգրտության սահմաններում։
Որակավորման թեստերն իրականացվել են «Մեծ տարածությունների վրա օդի անդրսահմանային աղտոտման մասին» կոնվեցիայի «Եվրոպայում օդը աղտոտող նյութերի հեռահար փոխանցման մոնիտորինգի և գնահատման համագործակցային ծրագիր» (EMEP) և Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության Համաշխարհային մթնոլորտային դիտարկումներ (GAW) ծրագրերի շրջանակներում: